Երևան
24 / Օգոստոս / 2019

24-ամյա աղջիկը գերեզմանատնից անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց

Հանրապետության մարզերից մեկի քաղաքներից մեկում արտակարգ դեպք է տեղի ունեցել. հուլիսի 10-ին, ժամը 19:00-ի սահմաններում նշված քաղաքում գործող բժշկական կենտրոնից տարածքի ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում«» ախտորոշմամբ անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի աղջիկ:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, հիվանդանոց են մեկնել տարածքային ոստիկանության բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը իրենց քաղաքի բնակիչ, 24-ամյա Լիլիթ Ա.-ն է: Պարզվել է, որ նա իրենց ընտանեկան գերեզմանատանը ինքնասպանություն գործելու նպատակով խմել է մեծ քանակի «տեգրադոլ» տեսակի դեղահաբ, ինչի մասին հեռախոսով հայտնել է իր մորաքրոջը:


Բարեբախտաբար, մորաքույրն ու շտապօգնության բժիշկները ժամանակին հասել են գերեզմանատուն և աղջկան տեղափոխել հիվանդանոց: Փաստի առթիվ տարածքային ոստիկանության հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

դիտվել է 151885 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Հույով լի սենյակը Տավուշում

ՌՈ գնդապետը կալանավորվել է

Որտեղ, ինչպես և ինչու են Դոն Պիպոյին «փռել ասֆալտին». մանրամասներ

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին