Երևան
21 / Օգոստոս / 2019

ԱԱԾ ասիմետրիկ հարվածը. անակնկալ որոշում

Lragir.am-ը գրում է․ Հուլիսի 12-ին գլխավոր դատախազությունը տարածել է անակնկալ տեղեկություն՝ Մատաղիսի աղմկոտ գործի վերաբացման մասին: Խոսքը 2003 թվականին Մատաղիսի զորամասի երկու զինծառայողների սպանության մասին է, որի համար ցմահ ազատազրկվեց նույն զորամասի երեք զինվոր: Մի քանի տարի անց՝ 2006 թվական Վճռաբեկ դատարանը բեկանեց վճիռը եւ գործն ուղարկեց նոր քննության: Երեք զինվորները դարձյալ ներգրավվեցին որպես մեղադրյալ, բայց դատարանը հետագայում արդարացրեց նրանց:


Մի քանի տարի շարունակ՝ 2003-ից ի վեր գործը Հայաստանում ստացել էր թե իրավական, թե քաղաքականմեծ հնչեղություն: Իշխանությանը մեղադրում էին իրական մարդասպաններին կոծկելու համար: Տարբեր խոսակցություններ կային, որ երկու զինվորներին սպանել էին սպաները, սակայն մեղքը բարդում էին զինվորների վրա:


Ակնառու է, որ Մատաղիսի գործը այդ տարիների ընթացքում իր մեջ ներառեց իշխանական, քաղաքական մի շարք նրբերանգներ: Ներկայումս հասարակական-քաղաքական որոշակի ակտիվ դերակատարում ունեն այն տարիներին գործի բերումով տարբեր կարգավիճակ ունեցող անձինքն՝ զինվորական դատախազ Գագիկ Ջահանգիրյան, փաստաբաններ Հայկ Ալումյան, Զարուհի Փոստանջյան, այլք: Մեղադրանք էր հնչում, որ ընդհուպ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն էին միջամտում գործը կոծկելուն, եւ այլն, ինչպես բնորոշ էր իհարկե ժամանակի գործնականում բոլոր աղմկոտ գործերին:

Եվ ահա, գլխավոր դատախազությունը հանկարծ՝ ներկայիս հետհեղափոխական բազմազբաղ առօրյայում որոշում է վերաբացել Մատաղիսի գործը: Առավել հետաքրքիր է, որ դրա քննությունը հանձնվում է ԱԱԾ-ին, ինչը հիմք է տալիս եզրակացնել, որ նախաձեռնությունը գուցե խորքային առումով գալիս է հենց ԱԱԾ-ից:

Ի՞նչ հարված է պատրաստել Ազգային անվտանգության ծառայությունն այդ վերաբացված աղմկոտ եւ ըստ էության ՙցանցային՚ գործով, որը թերեւս ներառում է նախկին իշխող համակարգի ամենատարբեր դիրքերում, այդ համակարգի հետ ամենատարբեր գործերում ներգրավված բազմաթիվ սուբյեկտների՝ վերից վար:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 18662 անգամ

Այս թեմայով

10 պատճառ, թե ինչո՞ւ երեխաները չեն ուզում դպրոց գնալ

Ուժեղացված ծառայություն` Արարատի մարզում (տեսանյութ)

Ի՞նչ պայմաններում է ապրում Ադրբեջանում հայտնված Արայիկ Ղազարյանի ընտանիքը

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին