Երևան
24 / Հունվար / 2020

Ոստիկանության պաշտոնյաները մեղադրվում են բաժին տեղափոխելու ճանապարհին քաղաքացուն խոշտանգելու մեջ

Ոստիկանության պաշտոնատար անձինք մեղադրվում են քաղաքացուն խոշտանգելու մեջ: Ըստ մեղադրանքի՝ հանցագործություն կատարելու մեջ կասկածվող քաղաքացուն ոստիկանության բաժին տեղափոխելու ճանապարհին ոստիկանները խոշտանգել են: Այս մասին Tert.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:


Մեղադրանքում նշվում է, որ 2016 թվականի սեպտեմբերից Ոստիկանության Երևան քաղաքի Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի թմրամոլության դեմ պայքարի գծով ավագ օպերլիազոր Բաբկեն Ալավերդյանը, 2019-ի մարտին քաղաքացուն ոստիկանության բաժին տեղափոխելու ընթացքում կատարած արարքի համար պատժելու նպատակով նույն բաժանմունքի օպերլիազոր Արամ Հակոբջանյանի հետ խմբով խոշտանգել է նրան:

Բաբկեն Ալավերդյանին և Արամ Հակոբջանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 309.1 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով՝ խոշտանգումը մի խումբ անձանց կողմից:
Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել գրավը:

Գործն ուղարկվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարան և մակագրվել դատավոր Արմեն Բեկթաշյանին:

դիտվել է 10239 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսանյութ. Կուտոյանի մահվան պատճառները բացահայտված են

Տեսանյութ. Մահացել է Երգչուհի Եվա Ռիվասի մայրիկը

Գեորգի Կուտոյանն ու Հրայր Թովմասյանը մտերիմ ընկերներ են եղել (լուսանկար)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից