Երևան
24 / Օգոստոս / 2019

ԱԱԾ եզրակացությունը հեղափոխության մասին. Կարեն Կարապետյանը հուշում էր գազավիկներին

Lragir.am-ը գրում է․ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» և արաբական «Մասդար» ընկերության միջև հուլիսի 12-ին կնքվել է վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումներ իրականացնելու վերաբերյալ հուշագիր։ Կողմերի նախնական գնահատմամբ՝ ներդրումների ծավալը կկազմի 500 միլիոն դոլար։ Արաբական Էմիրությունները ներկայացնող ընկերությունը վերականգնվող էներգետիկայի ոլորտում նախագծերի առումով համարվում է առաջադարներից մեկը թե Էմիրություններում եւ աշխարհում:


Ինչ ընթացք կունենա ներդրումային հուշագիրն ու ինչ գործնական դինամիկա: Հայաստանում վերականգնողական էներգետիկան մի կողմից ազգային անվտանգության հարց է, մյուս կողմից այն Հայաստանի ՙավանդական՚ էներգետիկայի լուրջ մրցակից է, որովհետեւ այդ էներգետիկան խոշոր հաշվով հարաբերականորեն է Հայաստանինը:


Բանն այն է, որ ՙավանդական՚ էներգետիկայի ոլորտում գերիշխում է ռուսական գազային այսպես ասած լոբբին: Այդ հանգամանքը ընդունում էր նույնիսկ այդ լոբբիի ներկայացուիչ, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, երբ զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը: Կարապետյանն իր հարցազրույցներից մեկում ակնարկել էր, որ միեւնույն է աշխարհը գնում է առաջ եւ ապագան նոր էներգետիկայինն է ու ՙգազավիկները՚ պետք է հաշվի նստեն այդ հանգամանքի հետ եւ մտածեն նոր աշխարհում իրենց տեղի մասին:

Կարեն Կարապետյանը լինելով համաշխարհային տեխնոլոգիական զարգացումներին քաջատեղյակ, անկասկած պատկերացնում էր, որ ՙգազավիկների՚ ապագան մշուշոտ է, անգամ երկարաժամկետ, բայց կարծես թե անկասելի հեռանկարում:

Իհարկե զուգահեռ մշուշոտ էր նաեւ Կարեն Կարապետյանի այսպես ասած քաղաքական ապագան եւ Գազպրոմի նախկին թոփ-մենեջերը ակնարկում էր թերեւս ավելի խորքային խնդիր՝ որ Հայաստանում հնարավոր չէ իր քաղաքական դիրքը պահել այսպես ասած ՙավանդական՚ մեթոդներով: ՙԳազավիկները՚ սակայն չհասկացան ակնարկը եւ ստացվեց այնպես, որ Կարեն Կարապետյանի ապագան դարձավ այսպես ասած հեղափոխության ՙզոհ՚: Առաջին հայացքից թվում է, թե Սերժ Սարգսյանի վարչապետությունը ՙզոհ՚ գնաց թավշյա հեղափոխությանը, բայց խորքային առումով դրան ՙզոհ՚ գնաց Կարեն Կարապետյանի ապագան, որովհետեւ Սերժ Սարգսյանի իշխանությունն այսպես, թե այնպես չուներ ապագա:

Կորցնելով Կարապետյանին, որպես միջոց, ՙգազավիկներն՚ ըստ երեւույթին փորձում են փրկել իրենց դիրքերը, բայց դարձյալ ՙավանդական՚ տարբերակով՝ խաղարկելով գազի գնի հարցը: Կասկածից վեր է, որ անգամ կարճաժամկետ հաջողություն պատկերացնելու դեպքում, երկարաժամկետ առումով այդ ՙավանդական՚ դիրքերը չունեն ապագա: ՙԳազավիկներին՚ ըստ երեւույթին թվում էր, թե Կարեն Կարապետյանը մտածում էր միայն իր մասին, երբ իրենց հորդորում էր, որ ՙավանդական՚ ձեւով չի ստացվի:

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

դիտվել է 41147 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

«Էդի ժեշտ ա, դուք մենակ կրակը հանգցրեք». Սամվել Ալեքսանյանը «Մալաթիա մոլ»-ում է

Հույսով լի սենյակը Տավուշում

ՌՈ գնդապետը կալանավորվել է

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին