Երևան
24 / Օգոստոս / 2019

Բա որ Տարոնը վատ էր աշխատում, կարգին Հայկոն ինչքա՜ն վատ է աշխատում

hayeli.am-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, civilnet.am կայքին տված հարցազրույցում անդրադառնալով աղբահանությունն իրականացնող «Սանիթեք» ընկերության աշխատանքի որակին, հայտարարել է, որ ինքը՝ իբրև քաղաքապետ, չի կարող իրականացնել այնպիսի քայլեր, որոնց հետևանքով Հայաստանը խնդիրներ ունենա միջազգային դատարանում:

Այն, որ խնդիրները վաղուց կային, ընդ որում շատ ավելի վաղուց, քան նախկին իշխանություններն ու նախկին քաղաքապետն են եղել, ճշմարտություն է: Բայց երևանցիները քաղաքապետ են ընտրել, որ այդ խնդիրներն օպտիմալ լուծում ստանան՝ անկախ նրանից, թե ժամանակին այդ խնդիրներն ում մեղքով են առաջացել և ինչու են տարիներով կուտակվել: Թաթուլ Հակոբյանի դիտարկումը, թե մարդիկ ասում են ՝Տարոնը գուցե և ուտում էր, բայց նաև գործ էր անում, իսկ Դուք գործ չեք անում, Հայկ Մարությանին նյարդայնացրեց: «Եթե գործ էր անում, ինչու է տրանսպորտն այս վիճակում, ինչու էր աղբահանությունն այս վիճակում, ինչու են մնացած բոլոր հարցերն այս վիճակում»,- հակադարձեց Մարությանը:
Տարոն Մարգարյանը գուցե իդեալական չէր աշխատում. Երևանն այն ժամանակ էլ ուներ բազմաթիվ խնդիրներ, բայց մի քանի շատ ակնհայտ փաստերից դատելով՝ վստահաբար կարելի է ասել, որ Տարոնի ժամանակ Երևանն ավելի լավ վիճակում էր, քան այսօր:

1. Տարոնի ժամանակ աղբահանության այսքան խայտառակ վիճակ չի եղել, նույն «Սանիթեք» ընկերությունն այն ժամանակ ավելի լավ էր կատարում իր պատկանությունները: Համենայն դեպս, Երևանում չկար շենք, որտեղից աղբն ամեն առավոտ չէր տարվում: Հայկ Մարությանը պնդում է, որ «Սանիթեք»-ն առաջին երկու տարին նորմալ է աշխատել, վիճակը սկել էր վատանալ արդեն 2017-ի վերջից: Երևանցիները կարող են փաստել, որ վիճակը սկսել է խայտառակ վատանալ 2018-ի ամռանը, երբ Տարոն Մարգարյանն արդեն հրաժարական էր տվել: Կարգին Հայկոն արդեն ութ ամիս է, ինչ քաղաքապետ է, բայց չի կարողանում հասնել Տարոնի ժամանակվա աղբահանության մակարդակին: Սա փաստ է:

 Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 21961 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

«Էդի ժեշտ ա, դուք մենակ կրակը հանգցրեք». Սամվել Ալեքսանյանը «Մալաթիա մոլ»-ում է

Հույսով լի սենյակը Տավուշում

ՌՈ գնդապետը կալանավորվել է

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին