Երևան
24 / Օգոստոս / 2019

Սամվել Կարապետյանի նոր դերն ու մեծ խնդիրը

Lragir.am-ը գրում է․ Ռուսաստանցի միլիարդատեր, Ֆորբսի ցուցակով ամենահարուստ հայ Սամվել Կարապետյանը մեծ հավանականությամբ ձեռք կբերի Սեւան-Հրազդան հիդրոկասկադը, որը պատկանում է Ռուսհիդրո ռուսական պետական ընկերությանը: Այդ մասին օրերս տեղեկություն էր հրապարակել Ժամանակ թերթը:

Ըստ տեղեկության նկերությունը ներկայումս գտնվում է ֆինանսատնտեսական բարդ կացության մեջ, ունի կուտակած մի քանի տասնյակ միլիոն դոլարի պարտք: Մոտավորապես, իրավիճակը հիշեցնում է էլցանցերի պատմությունը, կապված ռուսական մեկ այլ ընկերության՝ Ինտեր ՌԱՈ-ի սեփականատիրության հետ: Էլեկտրիկ Երեւան շարժման ընթացքում պարզվեց, որ այդ սեփականատիրությունը հանգեցրել է էլցանցերի ֆինանսատնտեսական խոշոր ճգնաժամի: Այն հանգուցալուծվեց նրանով, որ ցանցերը ձեռք բերեց Սամվել Կարապետյանը, արդիականացնելով դրանք եւ դուրս բերելով ճգնաժամային վիճակից:

Այժմ փաստորեն Սամվել Կարապետյանը պետք է «փրկի» Սեւան-Հրազդան հիդրոկասկադը, որը բաղկացած է 7 հիդրոկայաններից, որոնք գտնվում են Հրազդան գետի վրա:

Հիդրոկասկադը ռուսական կողմին է փոխանցվել հայտնի Գույք պարտքի դիմաց ծրագրով:

ՄԻ քանի շաբաթ առաջ Երեւանում, Տաշիր ընկերության նորոգած այգու սրճարանում տեղի ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Սամվել Կարապետյանի հետ: Դրանից մի քանի օր անց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել էր լրագրողների հետ զրույցում, որ վարչապետն ու Կարապետյանը զրուցել են ներդրումային ծրագրերի մասին եւ այդ թվում նոր ենթակառուցվածքի ձեռքբերման:

Փաստորեն, ենթակառուցվածքը կարող է լինել Սեւան-Հրազդան հիդրոկասկադը:

Հատկանշական է, որ նախորդ տարի Սեւան-Հրազդան կասկադը ձեռք բերելու հետաքրքրություն է ներկայացրել ամերիկյան Կոնտուր Գլոբալ ընկերությունը, որը մի քանի տարի առաջ դարձավ Որոտան ՀԷԿ-երի համալիրի սեփականատեր: Ամերիկյան ընկերությունը հայտնել է նաեւ Սեւան-Հրազդան կասկադը գնելու ցանկություն, որոշակի ժամանակ ընթացել է իրավիճակի ուսումնասիրություն, սակայն ի վերջո ռուսական սեփականատերը հրաժարվել է ամերիկյան ընկերությանը վաճառքից:

Արդյո՞ք պատճառը եղել է այսպես ասած քաղաքականությունը, թե պարզապես երկու տնտեսվարողներ չեն կարողացել գալ պայմանավորվածության:

Սամվել Կարապետյանը փաստորեն ռուսական կողմի համար առավել վստահելի գործընկեր է:

Իսկ Հայաստանի հանրապետությա՞ն համար: Դատելով Նիկոլ Փաշինյանի հետ զրույցից, հնարավոր է խոսել վստահության մասին, թեեւ թավշյա հեղափոխությունից հետո եղավ Կարապետյանի նկատմամբ անվստահության ակտ՝ բարձրավոլտ էլեկտրացանցերը նրան կառավարման հանձնելու նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի որոշումը նոր կառավարությունը չեղարկեց:

Շաբաթներ առաջ Փաշինյան-Կարապետյան հանդիպումը հիմք տվեց խոսելու այն մասին, որ անվստահությունը անցնում է:

Միեւնույն ժամանակ, սակայն կա վստահության մեկ այլ կողմ՝ խոշոր կապիտալի հանրային լեգիտիմությունը, առավել եւս, որ խոսքը վերաբերում է ռուսաստանյան համակարգում ձեւավորված կապիտալի, քանի որ այդ առումով կա հանրային որոշակի շրջանակների մտավախություն կամ մտահոգություն, որ Ռուսաստանը ոչ թե զիջում է Հայաստանում իր ենթակառուցվածքային սեփականությունը հայկական կապիտալին՝ դրանով ընձեռելով այդ կապիտալին ազգային բնույթի գալու բացառիկ հնարավորություն, այլ Հայաստանի կառավարումն է իրականացնում պարզապես հայկական կապիտալի հաշվին: Այլ կերպ ասած, կառավարում են, բայց արդեն առանց ռուսական փող ծախսելու:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում  

դիտվել է 32358 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

«Էդի ժեշտ ա, դուք մենակ կրակը հանգցրեք». Սամվել Ալեքսանյանը «Մալաթիա մոլ»-ում է

Հույսով լի սենյակը Տավուշում

ՌՈ գնդապետը կալանավորվել է

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին