Երևան
21 / Օգոստոս / 2019

«Ջրի ճամփան». Սևանի խնդիրը՝ լճի հետ ամեն օր շփվող մարդկանց աչքերով (տեսանյութ)

«Առաջ լավ էր, ախպեր, իսկ հմի լավ չի, հեչ լավ չի․․․ բնությունն էլ ա կեղտոտվել, մարդկությունն էլ հետը…»,- 2009թ․-ին Նորատուսի «Արևորդի» էկոակումբի պատանի արևորդիների կողմից նկարահանված «Ջրի ճամփան/The way of water» ֆիլմում պատմում է ձկնորսներից մեկը։ 

Ինչպես տեղեկացնում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), ֆիլմը իրապես պատմում է ջրի անցած ճանապարհի մասին․ որտեղի՞ց և ինչպե՞ս են ձևավորվում կապուտաչյա Սևան թափվող աղբյուրները և ո՞ր կետում է կորում դրանց մաքրությունը։ Պատանիները դեռ 2009թ․-ին ուսումնասիրել են մի խնդիր, որն այսօր ավելի քան արդիական է։ Արևորդիները խնդիրը ներկայացնել են իրենց աչքերով՝ Սևանա լճի հետ ամեն օր շփվող մարդկանց աչքերով։

«Գավառագետը սկիզբ է առնում Գեղամա լեռներից, անցնում է Լանջաղբյուր, Սարուխան համայնքներով, Գավառ քաղաքով, Նորատուս համայնքով և թափվում է Սևանա լիճ: Ակունքներում Գավառագետը պարզ ու ականակիտ է, սարերի հովիվն էլ է ասում, որ այստեղ գետի ջուրը կարելի է նույնիսկ խմել, իսկ հենց առաջին գյուղում գետն ամբողջովին կեղտոտ է ու աղբատեղի է դարձել: Անցնելով գյուղերի միջով` գետն ավելի ու ավելի է աղտոտվում: Եվ այդպես, ամեն գյուղից հավաքելով իր բաժին աղբը, թափվում է Սևանա լիճը` վնասելով լիճն ու կենդանական աշխարհը: Գետի աղտոտվածությունը ցույց է տալիս մարդկանց վերաբերմունքը բնության բարիքների հանդեպ: Ֆիլմի ընթացքում երևում է, թե ինչի է վերածվում մաքուր գետը մարդու անտարբերության ու անհոգության պատճառով»,- ասվում է ֆիլմի նկարագրության մեջ:

 

դիտվել է 14107 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Նիկոլ Փաշինյանը լրիվ կտրվել է իրականությունից, փոխանցեք թող նայի այս տեսանյութը

10 պատճառ, թե ինչո՞ւ երեխաները չեն ուզում դպրոց գնալ

Ուժեղացված ծառայություն` Արարատի մարզում (տեսանյութ)

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին