Երևան
24 / Օգոստոս / 2019

«Ես չեմ կարող մնալ իր ղեկավարած կառույցում». Դավիթ Սահակյանց

Այս տարի «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնը աղմկահարույց քննարկումների կիզակետում էր տարբեր հարթակներում: Ամեն ինչ սկսվեց պաստառներից՝ «Կոֆե՞, կենտրո՞ն, ծիրա՞ն», «Սիրուն կինո գալի՞ս ես», «Խուժան կինո գալի՞ս ես», «Գռուզիտ կինո գալի՞ս ես», «Սյուռ կինո գալի՞ս ես», «Փախած կինո գալի՞ս ես» գրություններով պաստառներն իրարամերժ գնահատականների արժանացան, իսկ հետո արդեն՝ նաև ֆիլմերի ցանկը:


Հիշեցնենք, որ ֆիլմերին իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը. «Երևանում երեկ թուրքական ֆիլմ եմ դիտել։ Թուրքերենով։ Թուրք զինվորների մասին, որ սուզանավում էին ծառայում։ …Կինոթատրոն գնացել էի լրիվ այլ ֆիլմ նայելու…Դահլիճից դուրս գալը չափազանց անհարմար էր, մտքումս որոշեցի՝ թքած, մի 20 րոպե կհամբերեմ։ 20-ը 40 դարձավ, վերջապես ֆիլմն ավարտվեց ու… «Իմ նոր տարին» ֆիլմի փոխարեն սկսվեց մեկ ուրիշ այլանդակություն՝ վրացական մի ֆիլմ տրանսգենդեր կնոջ մասին։ Իսկական պոռնկություն, որի առաջին իսկ րոպեներից տիկնոջս հետ լքեցինք դահլիճը։ Հետո արդեն «Ոսկե ծիրան» փառատոնի կայքում նայեցի ֆիլմի մասին գրվածքը, որտեղ բառացիորեն նշված է հետևյալը. «Ֆիլմն ինտիմ ուղևորություն է, որը բացահայտում է երիտասարդ տրանսգենդեր կնոջ աշխարհն ու մտքերը. նա ազատության սեփական ձգտման և ծնողների ավանդական ակնկալիքների ծուղակն է ընկել»։

Ի դեպ, տրանսգենդերի մասին պատմող ֆիլմը՝ Ռատի Ցիտելաձեի «Հասարակության գերին», որը ցուցադրվել էր այլ ֆիլմի փոխարեն, կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթում արժանացավ «Արծաթե ծիրան» մրցանակի:

Հայտնի մուլտիպլիկատոր, ռեժիսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Սահակյանցը սույն ֆիլմի մրցանակակիր դառնալու մասին հրապարակումը տեղադրելով իր ֆեյսբուքյան էջում՝ նշել էր, որ դիմում է գրել՝ ՀՀ Կինեմատոգրաֆիստների միությունից դուրս գալու համար: Սահակյանցը գրում է, որ դիմումը ներկայացրել է իր և Լ. Սահակյանցի անունից, ով միության անդամ է ավելի քան 30 տարի:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում  

դիտվել է 12157 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

«Էդի ժեշտ ա, դուք մենակ կրակը հանգցրեք». Սամվել Ալեքսանյանը «Մալաթիա մոլ»-ում է

Հույսով լի սենյակը Տավուշում

ՌՈ գնդապետը կալանավորվել է

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին