Երևան
26 / Հունվար / 2020

Երեք նախագահների ճգնաժամի հանգուցալուծումը

Lragir.am-ը գրում է․ Ճգնաժամ կա էն պահից, երբ սահմանադրական փոփոխություններն իրականացվել են, որը չի ծառայել հանրային շահին: Այդ կարծիքը Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում արտահայտել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով սահմանադրական ճգնաժամի վերաբերյալ հարցին, որ անցնող շաբաթներին ամենահաճախ հնչողներից է ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի համատեքստում:

Ավելի վաղ առիթ ունեցել եմ անդրադառնալ հարցին, խոսելով այն մասին, որ ՍԴ շուրջ չի կարող ճգնաժամ «ստեղծվել» կամ «ստեղծվել» իրավական, դատական ճգնաժամ, որովհետեւ ճգնաժամի ստեղծումն այդ իմաստով ենթադրում է «չճգնաժամի» առկայություն: Մինչդեռ, Հայաստանում եղած այսպես ասած անաղմուկ իրավիճակը շատերը թյուրիմացաբար ընկալում են իբրեւ «չճգնաժամային» իրավիճակ:

Իրականում, եթե խոսում ենք ճգնաժամի մասին, ապա Հայաստանում սահմանադրական, իրավական, դատական ճգնաժամ առկա է առնվազն քառորդ դար, որովհետեւ ստեղծվել են կառույցներ, որոնք եղել են ավելի շուտ ցուցանակ, ոչ թե ինստիտուտ: Խոսքը դատական, ընտրական, սահմանադրական կառույցների մասին է:

Ի վերջո, նաեւ հենց այդ ճգնաժամն է, որ Հայաստանը բերել է հեղափոխության անհրաժեշտության ու հրամայականի, էվոլյուցիոն զարգացումը դարձնելով գործնականում անհեռանկար, քանի որ արատավոր համակարգը միշտ լինելու էր ռեֆորմիստական առանձին փորձերից ավելի ագրեսիվ, առնվազն տգիտության եւ մարտնչող միջակության բնույթից ելնելով:

Եթե Հայաստանում չլիներ սահմանադրա-դատական ճգնաժամ, չէր հասունանա հեղափոխության անհրաժեշտությունը: Իսկ այդ անհրաժեշտությունը սկսել է հասունանալ կեղծված առաջին ընտրությունից, պարտադրված Սահմանադրությունից: Պարզապես, առաջին տարիներին հանրությունն ուներ էվոլյուցիոն ցիկլերով իրավիճակ փոխելու հույս: Այդ հույսը աստիճանաբար չեզոքացավ, տեղը զիջելով այլ պատկերացումների եւ մոտեցումների:

Գործնականում, այն, ինչ ասում է արդարադատության նախարարը, հենց այդ ճգնաժամային քառորդդարյա ընթացքի արձանագրումն է, որովհետեւ Հայաստանում Սահմանադրությունը որպես իշխանության կնիք հանրությանը առաջին անգամ պարտարդվել է ոչ թե 2015 թվականին, այլ երեք անգամ՝ 1995, 2005 եւ 2015 թվականներին: Այլ կերպ ասած, Հայաստանում տասը տարին մեկ պարբերականությամբ թարմացվել է եղած ճգնաժամը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 5552 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսախցիկը արձանագրել է 10-ամյա աղջկան վրաերթի ենթարկելու դեպքը (Video)

Գնացել էր աշխատավարձն ուզելու. ի՞նչ են պատմում «Էրեբունի պլազա» ներխուժած Արթուր Թորոսյանի ծանոթները...

Տեսանյութ. Կուտոյանի մահվան պատճառները բացահայտված են

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից