Երևան
16 / Դեկտեմբեր / 2019

Նախագահի եւ վարչապետի պատասխանը Վենետիկին. նոր կատալիզատոր

Lragir.am—ը գրում է․ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Արմեն Սարգսյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են երկրի զարգացմանն առնչվող ընթացիկ հարցեր: Այդ մասին հայտնում է նախագահի նստավայրի պաշտոնական հաղորդագրությունը, առանց մանրամասների:

Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանն ունեն անկասկած քննարկելու շատ բան, սակայն նրանց աշխատանքային հանդիպման հատկանշական ֆոն է Վենետիկի հանձնաժողովից «ստացված» եւ տարածված տեղեկությունը, որ նախօրեին ամբողջ օրը ինտենսիվ տարածում էին նախկին իշխանության շրջանակներ: Նրանք ազդարարում էին, որ Վենետիկի հանձնաժողովը քննադատել է դատական ռեֆորմի եւ ՍԴ շուրջ իշխանության քայլերը:

Իրականում, խոսքն իհարկե Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշման մասին չէ, այլ նախնական փաստաթղթային դիտարկումների կամ այլ կերպ ասած իրավիճակի վերաբերյալ իրազեկվածության եւ ընդհանուր գնահատականների: Սակայն, մյուս կողմից, ակնառու է, որ նախորդ իշխանությունն իրեն բնորոշ քարոզչական հնարամտությամբ կարողացել է հանգամանքը օգտագործել անհրաժեշտ տպավորություն ստեղծելու համար:

Դրան անդրադարձել էր Արդարադատության նախարարությունը, որի պատասխան-պարզաբանումից սակայն ամենատպավորիչը այն էր, որ թեմայի առնչությամբ հայտարարություն կանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ահա այդ համատեքստում էլ ուշագրավ է, որ հայտարարությունից առաջ տեղի է ունենում Փաշինյան-Սարգսյան աշխատանքային հանդիպում, որի շրջանակում թերեւս անկասկած շոշափվել են թեման եւ անելիքները: Բանն այն է, որ դատական համակարգի շուրջ ստեղծված իրավիճակում վարչապետն ու նախագահը գործակցված են աշխատել ամենասկզբից, դեռեւս Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման մասին Ընդհանուր իրավասության դատարանի վճռից, որը փաստորեն եղավ դեպքերի սրընթաց զարգացման կատալիզատոր:

Մայիսի 18-ին, երբ դատարանը պետք է կարդար ազատ արձակման վճիռը, ինչը սակայն արդեն երեւի թե բոլորին էր հայտնի, տարածվեց տեղեկություն, որ նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել այն ժամանակ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հետ, որի ընթացքում քննարկվել էին ընթացիկ իրավիճակի հետ կապված հարցեր: Հատկապես հետաքրքիր էր այն, որ այդ ժամանակ նախագահ Սարգսյանը տնտեսական ֆորումին մասնակցելու նպատակով գտնվում էր Ղազախստանում եւ Գագիկ Հարությունյանի հետ նա խոսել էր Ղազախստանից:

Դրանից երկու օր անց եղավ Նիկոլ Փաշինյանի հայտնի ելույթը՝ մայիսի 20-ին, դատարանների, նաեւ ապրիլյան քառօրյայի ու Արցախի նախագահի ընտրության վերաբերյալ: Դա էլ իր հերթին վկայում էր, որ խնդիրը իրականում մեկնարկում է դատարանից, սակայն ներառում է քաղաքական ներքին եւ ընդհուպ արտաքին, անվտանգային հարցերի լայն շրջանակ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում  

դիտվել է 28227 անգամ

Հերի′ք է, ցինիկի պես ծիծաղեք․ Թեհմինա Վարդանյանը՝ Մարությանին (տեսանյութ)

Պատերազմը չպետք է սկսվի այն ժամանակ, երբ խրամատը կհասնի քո տանը

Լևոն Տեր-Պետրոսյանի շուրթերով հնչեց` ազգայինը կեղծ կատեգորիա է արտահայտությունը

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

Երևանում առաջին անգամ կայացավ «Կոկտել» փառատոն