Երևան
24 / Օգոստոս / 2019

Ադրբեջանն անցել է Վրաստանի սահմանը. չի ստացվի առանց Հայաստանի

Lragir.am-ը գրում է․ Դարձյալ սրվել է վրաց-ադրբեջանական սահմանա-տարածքային վեճը, որի «էպիկենտրոնը» Դավիթ Գարեջի վանական համալիրն է: Ըստ տեղեկատվական աղբյուրների, իրավիճակի սրման պատճառ է եղել այն, որ ադրբեջանցի սահմանապահները ադրբեջանական տարածքում գտնվող հատվածից հավաքել են սրբապատկերները եւ հանձնել վրաց ոստիկաններին, ասելով, որ ադրբեջանական տարածքում չպետք է լինեն սրբապատկերներ:


Թե ով է ադրբեջանցիների այդ գործողության մտահղացողը եւ որն է նպատակը, պարզ չէ, սակայն արդեն երկրորդ անգամ իրավիճակը լարվում է հենց Ադրբեջանի ագրեսիվ գործողության հետեւանքով: Առաջին անգամ՝ շաբաթներ առաջ, ադրբեջանցիները արգելել էին վանական համալիրի ադրբեջանական տարածքում գտնվող հատված վրաց ուխտավորների մուտքը: Այդ ժամանակ իրավիճակը լարվեց, ինչը շարունակվեց բավականին երկար:

 

Ընդ որում հատկանշական է, որ այդ լարումը «շեղվեց» ռուս-վրացական լարվածության անսպասելի բռնկումով, Ուղղափառության հայտնի վեհաժողովի առիթով: Ռուս-վրացական այդ լարվածությունը պարզապես թողեց Վրաստանի համար հյուսված տարրական ծուղակի կամ Թբիլիսիին արված «մանկական մատի» տպավորություն:

Ռուս-վրացական լարվածության այդ բռնկումից հետո Դավիդ Գարեջիի ուղղությամբ նոր լարվածությունն ու ադրբեջանցի սահմանապահների ագրեսիվ գործողությունը բավականին ուշագրավ է: Բանն այն է, որ ռուս-վրացական լարվածության բռնկումն էապես բարդ կացության մեջ դրեց Վրաստանին, ավելացնելով անհարկի քաղաքական ճնշում: Եվ ահա, ռուսական ուղղությունից քաղաքական անհարկի ճնշման գեներացման պայմաններում, Ադրբեջանը Դավիթ Գարեջիի ուղղությամբ հասցնում է նոր հարված Վրաստանին՝ փաստացի անցնելով սահմանը, որովհետեւ այս անգամ ոչ միայն ուխտավորներին թույլ չեն տալիս գնալ համալիրի ադրբեջանական տարածքում գտնվող հատված, այլ այդ հատվածից հավաքում են «Վրաստանի իրերը»:

Դա այլ բան չէ, քան Վրաստանի հանդեպ հոգեբանական-մշակութային ագրեսիա, ակնառու քաղաքական ճնշման տողատակով, որի նպատակն անշուշտ վրաց-ադրբեջանական սահմանազատման հարցում Թբիլիսիի նկատմամբ քաղաքական-հոգեբանական առավելության հասնելն է: Երբ Թբիլիսին գտնվում է Մոսկվայի հետ լարված իրավիճակում, այդ առավելության հասնելը Բաքվի համար կարող է թվալ առավել դյուրին:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

դիտվել է 54510 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

«Էդի ժեշտ ա, դուք մենակ կրակը հանգցրեք». Սամվել Ալեքսանյանը «Մալաթիա մոլ»-ում է

Հույսով լի սենյակը Տավուշում

ՌՈ գնդապետը կալանավորվել է

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին