Երևան
24 / Օգոստոս / 2019

Թուրքիան ու Ռուսաստանը հանել են դիմակները. որքան կշարունակվի խաղը

Lragir.am-ը գրում է․Ռուսաստանն ու Թուրքիան հերթական անգամ կոնֆլիկտի շեմին են, բայց Մոսկվան, ինչպես միշտ պաշտպանում է Թուրքիային:


Ռուսաստանը բացասաբար է վերաբերվում Միջերկրական ծովում սրացման պատճառով Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու Եվրամիության որոշմանը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն: Բայց դա չի նշանակում, որ ռուսական կողմն աջակցում է Թուրքիայի գործողություններին, որը Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտի է ուղարկել իր հորատող նավերը, ասել է նա:


Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Եվրամիության խորհուրդն արտաքին գործերի նախարարների մակարդակով հավանություն է տվել Թուրքիայի դեմ պատժամիջոցներին: ԵՄ-ն կրճատելու է Թուրքիային հատկացվող ֆինանսական աջակցությունը եւ դադարեցնելու է օդային փոխադրումների մասին համաձայնագրի շուրջ բանակցությունները:

Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԳՆ-ն նույնպես հայտարարություն էր արել ի աջակցություն Կիպրոսի՝ կոչ անելով Թուրքիային դադարեցնել հետախուզական աշխատանքները: Հայաստանը հայտարարությունն արել է Հայաստան-Հունաստան-Կիպրոսի ձեւաչափի եւ նոր արտաքին քաղաքականության համատեքստում, որը հավակնում է ավելի որոշակիանալու:

Հայաստանի ԱԳՆ-ն դեռ չի արտահայտվել Թուրքիայի դեմ ԵՄ պատժամիջոցների հարցով: Հնարավոր է, պատճառն այն է, որ Ռուսաստանն աշխուժացրել է Ռուսաստանի ու Հայաստանի ԱԳՆ միջեւ խորհրդակցությունները: Հիշեցնենք, որ օրերս Երեւանում էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Երեւանն ու Մոսկվան համակարգու՞մ են Թուրքիայի նկատմամբ քաղաքականությունը, եւ Հայաստանի նոր իշխանությունը պահանջներ կներկայացնի՞ Մոսկվային: Մասնավորապես, դա վերաբերում է Ս400 հրթիռային համալիրների մատակարարմանը: Փորձագետներն ասում են, որ դրանց մի մասը տեղադրվելու է Անկարայի մոտ, իսկ մյուս մասը՝ Հայաստանի սահմանի մոտ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 25396 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

«Էդի ժեշտ ա, դուք մենակ կրակը հանգցրեք». Սամվել Ալեքսանյանը «Մալաթիա մոլ»-ում է

Հույսով լի սենյակը Տավուշում

ՌՈ գնդապետը կալանավորվել է

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին