Երևան
21 / Հոկտեմբեր / 2019

Նոր մանրամասներ՝ երեկ Աբովյանում տեղի ունեցած սպանությունից

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի կողմից ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում պարզվել է երեկ՝ հուլիսի 15-ին, Աբովյան քաղաքի թիվ 7 դպրոցի խաղահրապարակում հայտնաբերված սպանված տղամարդու ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նա Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանի բնակիչ, 34-ամյա Վահե Գևորգյանն է։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քննիչի որոշմամբ նշանակված դիակի դատաբժշակկան փորձաքննությամբ պարզվել է, որ Վ. Գևորգյանը սպանվել է կրակոցի հետևանքով։ Երեկ դեպքի վայրում Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մ. Վարդանյանը թե գործընկերներին, թե ոստիկանության ծառայողներին ու դատաբժշկին ասում էր, որ տղամարդը մահացել է կրակոցի հետևանքով, մինչդեռ շատերը հակառակն էին պնդում՝ ասելով, որ մահվան պատճառը սուր կտրող-ծակող առարկայի հարվածն է եղել, այսինքն՝ մահը վրա է հասել դանակի հարվածից, և տեղում ստեղծված քննչական խումբը քրեական գործ հարուցեց նաև ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը հատկանիշներով։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ հուլիսի 15-ին, սպանություն էր տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 23:00-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ էր ստացվել, որ Աբովյան քաղաքի թիվ 7 դպրոցի շենքի բակում տղամարդու դի կա: Ժամանել էր ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ: Դեպքի վայր էին ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանը, նույն վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ Ռուբեն Մկրտչյանը: Սպանվածի կողքին կար դանակ, արնանման հետքեր և հողաթափ:

դիտվել է 69839 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս

Երևան դարձած իմ Էրեբունի․ երգում է Նիկոլ Փաշինյանը (տեսանյութ)

էքսկլյուզիվ. Դա մեզ փրկեց Ադրբեջանի նոր պատրաստվող ցեղասպանությունից

Սադրեցիք, որ ես պատմեմ սա․ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԱԾ պետի տեղակալին (տեսանյութ)

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը