Երևան
22 / Օգոստոս / 2019

Կառավարությունը որոշել է՝ որքան գումար տրամադրել Մարտի 1-ից տուժածներին

2008 թ. մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ առողջությանը միջին ծանրության վնաս ստացած անձանց միանվագ կհատկացվի 5մլն դրամ, առողջությանը ծանր վնաս ստացածին՝ 15մլն դրամ, իսկ ստացած վնասվածքի պատճառով զոհված (մահացած) անձի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձին՝ 30մլն ՀՀ դրամ։


Մարտի 1-2-ին տուժած անձանց աջակցության ձևը և չափը կառավարությունը կհաստատի առաջիկա նիստում՝ հուլիսի 18-ին։

Նախագծի ընդունումն անմիջականորեն ածանցվում է հունիսի 20-ին ուժի մեջ մտած «2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» ՀՀ օրենքից։ Տրամադրվող աջակցության ֆինանսավորումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով, աջակցության տրամադրման համար դիմումները քննարկելու է ՀՀ արդարադատության նախարարությունը։

դիտվել է 8374 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Նիկոլ Փաշինյանը լրիվ կտրվել է իրականությունից, փոխանցեք թող նայի այս տեսանյութը

10 պատճառ, թե ինչո՞ւ երեխաները չեն ուզում դպրոց գնալ

Ուժեղացված ծառայություն` Արարատի մարզում (տեսանյութ)

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին