Երևան
18 / Օգոստոս / 2019

Մահացել է դերասան Ռուդոլֆ Ղեւոդյանը

Հուլիսի 16-ի ուշ երեկոյան, ժամը 23.50-ի սահմաններում երկարատև հիվանդությունից հետո 67 տարեկանում մահացել է Մայր Թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է նրա որդին՝ Գոռը:

«Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում արտիստի ընտանիքին, հարազատներին,գործընկերներին և նրա արվեստի բազմահազար երկրպագուներին»,-ասված է Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տարածած հայտարարությունում:


Ավելի վաղ նրա որդին հերքել էր հոր մահվան մասին լուրեը՝ նշելով, որ հայրը ծանր հիվանդ է, կոմայի մեջ է եւ կյանքի համար կռիվ է տալիս Բելգիայի հիվանդանոցներից մեկում:

Դերասանը ծնվել է 1952 թվականի մարտի 6-ին, Ստավրոպոլում:

1969-73թթ սովորել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում` Վարդան Աճեմյանի արվեստանոցում: 1973թ-ից աշխատել է Երեւանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասան: 1990-ականներին որոշ ժամանակ բնակվել եւ աշխատել է Մոսկվայում:

Թատրոնում խաղացել է բազմաթիվ ներկայացումներում, որոնցից են` Ժ.Հարությունյանի «Հարսնացուն հյուսիսից», «Խաչմերուկ», Վ.Շեքսպիրի «Ջոն արքա», «Կորիոլան», Ն.Զարյանի «Հացավան» (Վասակ), Մ.Գորկու «Հատակում», Պ.Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն» (Աշխատակից) եւ այլն:

Նկարահանվել է ավելի քան 20 ֆիլմերում` «Կրակոց սահմանին» (1970թ.), «Նահապետ» (1977թ.), «Քարե հովիտ» (1977թ.), «Լիրիկական երթ» (1980թ.), «Դեռ ապրում ենք» (1986թ.), «Արյուն» (1990թ.), «Ուր էիր, մարդ Աստծո» (1992թ.), «Ընկեր Փանջունի» (1993թ.), «Հարսնացուն Ջերմուկից» (1997թ.), «Լռության սիմֆոնիա» (2001թ.), «Չգրված օրենք» (2006թ.), «Սիրո աստղ» (2009թ.), «Սիրո գործակից» (2015թ.) եւ այլն: 2004թ-ից երկար տարիներ բնակվել է Բելգիայում:

դիտվել է 34795 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

10 պատճառ, թե ինչո՞ւ երեխաները չեն ուզում դպրոց գնալ

Ուժեղացված ծառայություն` Արարատի մարզում (տեսանյութ)

Ի՞նչ պայմաններում է ապրում Ադրբեջանում հայտնված Արայիկ Ղազարյանի ընտանիքը

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին