Երևան
18 / Օգոստոս / 2019

Ցանկը կազմել են. Սերժ Սարգսյանի ու Բակո Սահակյանի անունները չկան

Հրապարակ թերթը գրում է. Ապրիլյան պատերազմի դեպքերն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը երեկ աշխատանքային նիստ է հրավիրել: Չնայած հուլիսի 15-ից ԱԺ-ն արձակուրդ է գնացել, բայց հանձնաժողովը կաշխատի արձակուրդի ընթացքում։ Մեր աղբյուրն ասաց, որ գրեթե ամեն օր աշխատանքային քննարկումներ են անում, նիստերն էլ՝ շաբաթը մեկ անգամ։ Մեր տեղեկություններով՝ հանձնաժողովը ՊՆ-ից ստացել է ապրիլյանին առնչվող բոլոր փաստաթղթերը եւ հիմա դրանք է ուսումնասիրում։ «Ուսումնասիրությունից հետո կորոշենք՝ առաջինը ում կանչել, ինչ հարցեր տալ եւ այլն»,- ասաց մեր աղբյուրը։


Արցախի ՊԲ-ից դեռ փաստաթղթեր չեն պահանջել։ Երեկվա նիստում չի բացառվել, որ փաստաթղթեր ստանալու համար կդիմեն նաեւ ԱԱԾ-ին: Կազմվել է նաեւ պոտենցիալ «հարցաքննվողների» ցանկը՝ 20-30 անուն։ Ուշագրավ է, որ ցանկում չկա Սերժ Սարգսյանի անունը, որը Հայաստանի գերագույն գլխավոր հրամանատարն էր այդ օրերին, չկա նաեւ Բակո Սահակյանի անունը։ Բայց կան Արցախի ՊԲ եւ Հայաստանի ՊՆ բարձրաստիճան նախկին եւ ներկա հրամանատարների, զինվորականների, փոխնախարարների անուններ, օրինակ՝ Լյովա Մնացականյան, Սեյրան Օհանյան, Մոսի եւ այլք․ «Դեռ պետք է անմիջական պատասխանատուներին, մասնակիցներին քննենք, նրանց «ցուցմունքներից» պարզ կդառնա՝ կհրավիրե՞նք նոր անուններ, թե՞ ոչ, այդ թվում՝ Սերժ Սարգսյանին»։

դիտվել է 59116 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

10 պատճառ, թե ինչո՞ւ երեխաները չեն ուզում դպրոց գնալ

Ուժեղացված ծառայություն` Արարատի մարզում (տեսանյութ)

Ի՞նչ պայմաններում է ապրում Ադրբեջանում հայտնված Արայիկ Ղազարյանի ընտանիքը

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին