Երևան
14 / Դեկտեմբեր / 2019

Թուրքիայի կրակոցը Նախիջեւանից. Մոսկվայի փոխարեն կպատասխանի ԱՄՆ-ն

Lragir.am-ը գրում է․ Նախիջեւանից Ադրբեջանը կրակոցներ է արձակել Ելփին գյուղի ուղղությամբ, որը դիպել է տներից մեկի տանիքին: Տուժած կամ վիրավոր չկա: Ելփինի գյուղապետը հայտնել է, որ ադրբեջանցիները կրակում են արդեն մի քանի օր է, ինչի նպատակը ցորենի արտերը այրելն է: Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ հայկական կողմը պատասխան կրակոցով լռեցրել է հակառակորդին:

Նախիջեւանից հայկական գյուղի ուղղությամբ կրակոցը տեղի է ունենում Թուրքիա ռուսական C 400 հրթիռային համակարգերի մատակարարման ֆոնին: Մոսկվան մատակարարել է առաջին համալիրը: Ռուս-թուրքական այդ գործարքը արտացոլում է ռեգիոնալ անվտանգության համակարգի բազմաշերտ եւ բարդ տրանսֆորմացիայի գործընթացը, որը ընդհանուր առմամբ իր նոր փուլով ծավալվում է միջազգային անվտանգության համակարգի տրանսֆորմացիայի շրջանակում:

Կովկասի ռեգիոնալ անվտանգության ռազմա-քաղաքական համակարգի առանցքային վերափոխումը Արցախի պատերազմի հաղթանակն ու ստատուս-քվոն է, որը նոր փուլում հայտնվեց ռուս-վրացական պատերազմի հետեւանքով: Հատկանշական է, որ հենց դրանից հետո սկսեց խորանալ ռուս-թուրքական մերձեցումը, քանի որ Ռուսաստանն ու Թուրքիան ռուս-վրացական պատերազմում ռազմավարական իմաստով պարտվել էին Արեւմուտքին՝ Ռուսաստանը այդ պահին, այսպես ասած «կանխիկ», իսկ Թուրքիան՝ «ավանսով» պարտության ռեժիմում:

Հատկանշական է, որ դրանից հետո Մոսկվան ու Անկարան ջանքը կենտրոնացրին նոր ռազմա-քաղաքական անվտանգային համակարգի առանցքի՝ արցախյան հարցի ուղղությամբ, ստատուս-քվոն փոխելու եւ այդ միջոցով Վրաստանում կրած պարտությունը շրջելու համար: Երկարատեւ այդ ջանքը ունեցավ էական վայրիվերումներ, ի վերջո տապալվելով 2016 թվականի ապրիլյան քառօրյայում:

Դրանից հետո ձեւավորվեց սկզբունքորեն նոր իրավիճակ, որտեղ ռուս-թուրքական մերձեցումը ստացավ երկրորդ շերտ՝ Ռուսաստանում հասկացան, որ այդ մերձեցման միջոցով ոչ միայն հնարավոր չէ փոխել ռազմավարական պարտության ռեժիմը, այլ հակառակը՝ այն ավելի է խորանալու: 2016 թվականի ապրիլյան քառօրյան ռուս-թուրքական մերձեցումը կամ բարեկամությունը դարձրեց «ոխերիմ բարեկամություն»:

Գործնականում բացվեց մի խաղ, որտեղ հստակ էր, որ այդ բարեկամության «ենթագիտակցական» նպատակը եղել է, կա ու լինելու է միմյանց գցելը: Հենց այդ հանգամանքը նաեւ շոշափելի դեր խաղաց, որպեսզի Թուրքիան, չնայած Արեւմուտքի սպառնալիքներին, չհրաժարվի Ռուսաստանի հետ գործարքից, այսպես ասած «առաջին գցողը» չլինելու համար:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում  

դիտվել է 127653 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

«Հերիք ա կախվեք հայ երգիչներից». Նարեկ Բավեյան (տեսանյութ)

Ինձ չեն ձերբակալում եւ չեն ձերբակալել. Ռուբեն Հայրապետյան

Ինչպես արտասվեց սենատոր Բոբ Մենենդեսը

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

Երևանում առաջին անգամ կայացավ «Կոկտել» փառատոն