Երևան
24 / Օգոստոս / 2019

Որեւէ զիջում չի լինելու. Հայկ Չոբանյանը՝ Իջեւանի դեպքերի մասին

Մեզ հաջողվեց բացել Իջեւանում կուտակումը եւ միջպետական ճանապարհն արդեն բաց է: Այս մասին գիշերը ժամը 2-ի սահմաններում Facebook-ի իր էջի ուղիղ եթերում նշել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ անդրադառնալով Իջեւանում տեղի ունեցած դեպքերին:

Նրա խոսքով, մարդիկ, երկար տարիներ անօրինական ճանապարհով փայտահատումներ են իրականացրել ու դրանց արդյունքում իրենց համար բիզնես են ստեղծել:


«Այդ թողտվությամբ ստեղծվել էր կարծիք, որ այսօր էլ կարող են անօրինական բիզնես անել: Մեր մոտեցումը միանշական էր եւ անդրդվելի, որ անօրինական որեւէ արարք Հայաստանի Հանրապետությունը այլեւս չի կարող թույլ տալ: Ամենակարեւորն այն էր, որ մենք կարողացանք առանց շատ լուրջ հետեւանքների, չնայած մի քանի ժամ ճանապարհը փակ էր, որեւէ զիջում չանել անօրինականությանը։

Մեր պայմանավորվածությունն այն է, որ վաղվանից ավելի մեծ հսկողություն սահմանենք այդ գործընթացին, որպեսզի օրինական փայտահատության գործընթացները, այդտեղ առկա վաճառքի, վերավաճառքի առումով հնարավորինս պարզ լինեն, որ դա չբերի լրացուցիչ դժգոհությունների»,-ասաց մարզպետը:

Նա հավելեց, որ արդեն այսօր կուսումնասիրեն բռնագրաված բոլոր մեքենաները եւ եթե այդ բռնագրավումն անօրինական է եղել, իրենք ընթացք կտան:

«Ոչ մի զիջում անօրինականությունը: Մամուլում որոշակի լուրեր են տարածվում, որ մենք ընդառաջել ենք պահանջներին: Ասեմ, որ որեւէ անօրինական պահանջ չի կատարվել: Միակ պահանջը, որ իրենց կողմից կար եւ մենք իրականացրել ենք, համահարթեցված գնի սահմանումն է քամատապալի մասով: Ես ինքս էլ այսօր հայտարարեցի, որ վաղվանից սկսած Արծվաբերդի անտառտնտեսությունը պատրաստ է քամատապալ 1 խմ-ը 6000 դրամով տրամադրել մարդկանց: Ամեն ինչ կանենք, որպեսզի այդ ընթացակարգերը հնարավորինս պարզեցնենք»,-ընդգծեց Չոբանյանը:

«Վաղվանից կառաջարկենք մարզի տարբեր ծրագրերում առկա աշխատատեղերի վերաբերյալ համապատասխան հարցազրույցներ եւ պատրաստ ենք այդ աշխատատեղերի մասով պայմանագրեր կնքել այն մարդկանց հետ, որոնք անօրինական անտառհատման արգելանքի պատճառով այսօր աշխատանքային խնդիրներ ունեն, սակայն դա չի լինի, եթե իրենք պատրաստակամ չլինեն այդ հարցում:

Այսօրվա օրը դաս էր մեզ համար: Հասկացանք, որ մենք մեր տնտեսության մեջ ավելի ուշադիր լինելու եւ մեր ընթացակարգերը պարզեցնելու խնդիր ունենք: Սա նաեւ կոռուպցիոն մեխանիզմների դեմ էր, որը ստեղծվել էր եւ սա պայքար էր նաեւ կոռուպցիայի դեմ»,- ընդգծեց Չոբանյանը:

Մարզպետը NEWS.am-ի հետ զրույցում հավելեց, որ իրականությանը չեն համապատասխանում տեղեկությունները, թե ցուցարարների որեւէ անօրինական պահանջ կատարվել է. «Մենք հենց սկբից ասել ենք, որ անօրինական պահանջի կատարում չի կարող լինել, չենք կարող թույլ տալ անօրինականություն մեր երկրում: Մեր դիրքորոշումը պահել ենք, եւ մեր դիրքորոշմանն աջակցել է հասարակության մեծ մասը: Բացի այն շուրջ 100 մարդուց, որորքն պայքարում էին անօրինական ծառահատումների համար, մնացածը կիսում են մեր տեսակետը: Այդ հարցում զիջում չի լինելու: Այսօր որեւէ շարունակություն չկա եւ ես հույս ունեմ, որ չի լինի»,-ընդգծեց մարզպետը՝ հավելելով, որ երբ ցուցարարները տեսան, որ որեւէ զիջում չի լինելու, կամավոր բացեցին ճանապարհը:

Մարզպետը նշեց, որ NEWS.am-ի հետ զրույցում քաղաքացիներից մեկը պնդել է, թե իբր ինքը խոստացել է 1 խմ փայտը տրամադրել 6 հազար դրամով, որից հետո բոլոր վերավաճառողները կկարողանան օրինական կարգով գնել անտառի փայտ. «6000 դրամը քամատապալ ծառերի համահարթեցված գինն է»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ի երեկոյան բախում էր տեղի ունեցել Իջեւանում ճանապարհը փակած փայտի գործով զբաղվող ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: Բախումների հետեւանքով մեկ տասնյակից ավելի քաղաքացիներ տարբեր վնասվածքներով տեղափոխվել էին բժշկական կենտրոն: Ավելի ուշ ճանապարհը բացվել էր:

դիտվել է 10914 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

«Էդի ժեշտ ա, դուք մենակ կրակը հանգցրեք». Սամվել Ալեքսանյանը «Մալաթիա մոլ»-ում է

Հույսով լի սենյակը Տավուշում

ՌՈ գնդապետը կալանավորվել է

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին