Երևան
24 / Օգոստոս / 2019

«Տղայիս տարել են ոտաբոբիկ, տռուսիկով՝ կնոջ, երեխու աչքի առաջ՝ նվաստացած վիճակում». Իջևանում ձերբակալվածի մայրը մանրամասներ է ներկայացնում

Արդեն հայտնել էինք նախօրեին Իջևանում ոստիկանների և փայտի գործով զբաղվող ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների մասին, որի հետևանքով 12 ոստիկան էր վիրավորվել: Երեկվանից Իջևանում են ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները:

Բնակչուհի Հայկուհի Մելիքսեթյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ մոտ 10 հոգի «կարմիր բերետավորներ» գիշերը 03:30-ին ներխուժել են գրեթե բոլոր ցուցարարների բնակարաններ ու բերման ենթարկել նրանց. «Դարպասը ջարդելով, մեզ հրելով մտել են մեր տուն, տղաս է մոտեցել, հետո ամուսինս է իջել, ապա մեծ տղաս, իրանց բոլորին կանդալել են իմ դեմն ու տարել բաժին: Տղայիս տարել են ոտաբոբիկ, տռուսիկով՝ կնոջ, երեխու աչքի առաջ՝ նվաստացրած վիճակում»,- ասաց կինը: «Ինչ վերաբերում է երեկվա միջադեպին, ոստիկաններն իրենք են սկսել, վիդեոները կան»,- հավելեց նա:

 

դիտվել է 9717 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

«Էդի ժեշտ ա, դուք մենակ կրակը հանգցրեք». Սամվել Ալեքսանյանը «Մալաթիա մոլ»-ում է

Հույսով լի սենյակը Տավուշում

ՌՈ գնդապետը կալանավորվել է

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին