Երևան
08 / Դեկտեմբեր / 2019

«Էրեբունի» թանգարանում թեժ կրքեր են բորբոքվել. Ապրիլյան քառօրյայի մասնակից աշխատակիցն ահազանգում է

168.am–ի խմբագրություն էր զանգահարել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Կարմիր բլուր» մասնաճյուղի աշխատակից, քառօրյա պատերազմի մասնակից Արթուր Կնյազյանը և ասել, որ թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանն ուզում է որևէ պատրվակով իրեն աշխատանքից հեռացնել։


Մեր հարցին՝ ինչո՞ւ, Ա. Կնյազյանը պատասխանեց՝ «չցանկացա դառնալ իր գործակալը», այդ պատճառով։

«Արդեն 3-րդ տարին է, աշխատում եմ թանգարանում։ Ամեն ինչ նորմալ էր։ Կոնֆլիկտը սկսվեց նրանից, որ նա ինձ ասաց, որ ես պետք է իրենց գործակալը լինեմ, ինչ կատարվում է աշխատավայրում, պետք է իրենց՝ իր քավորին, ով «Կարմիր բլուր» մասնաճյուղի տնօրենն է, ու իրեն ասեմ»,- ասաց Ա. Կնյազյանը։ Վերջինս հիշում է, որ մի անգամ տնօրեն-փոխտնօրեն կոնֆլիկտի ժամանակ իրեն կանչում են ու պահանջում, որ ինքն ասի, թե իբր փոխտնօրենը խոսել է տնօրենի հասցեին։ Ինքը հրաժարվել է, ու դրանից հետո լարվել են իր հետ։

«Մի օր աշխատանքից 30 րոպե ուշացա, խցանման մեջ էի։ Տնօրենը զանգում է, տեսնում է՝ մարդ չկա. իր բարեկամն էլ ընդհանրապես աշխատանքի չէր եկել։ Ինձ առաջարկում են բացատրագիր գրել, ասում եմ՝ խնդիր չկա, բայց ինչի՞ Ձեր քավորը չի գրում։ Ինձ ասում են, որ նա տեղեկացրել է։ Ասում եմ՝ ես էլ եմ տեղեկացրել։ Ու հրաժարվում եմ բացատրագիր գրել։ Այդտեղ կոնֆլիկտ է սկսվում, վիճում ենք, ասում է՝ մարդկային տարբերակն այն է, որ դու կեղծ բացատրագիր գրես, այսինքն՝ ես գրեմ, որ խցանման մեջ եմ եղել, զանգել եմ, բաժնի վարիչը տեղում չի եղել։ Հրաժարվում եմ նաև դրանից»,- հիշում է Արթուր Կնյազյանը։

Վերջինս նշում է նաև, որ այդ միջադեպից օրեր անց ինքն իր ուսումնառության հետ կապված հարցերով գնում է Համալսարան՝ նախապես իր բաժնի վարիչին տեղեկացնելով այդ մասին։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 53776 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ո՞վ է ամերիկաբնակ լուսանկարիչ Նարեկ Մտազբաղը

Իրոք հրավիրում եմ էլի, քաղաքապետ տղա եմ. Փաշինյանը մերժեց Սպիտակի քաղաքապետին (տեսանյութ)

Այսօր Լոռու մարզի Լեռնանցք համայնքում բնակարանամուտ է. շահագործման է հանձնվում 8 բնակարան. Փաշինյան ...

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

Երևանում առաջին անգամ կայացավ «Կոկտել» փառատոն

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին