Երևան
26 / Հունվար / 2020

Հովիկ Աբրահամյանի կոշտ ակնարկը Սերժ Սարգսյանին

Lragir.am-ը գրում է․  Հովիկ Աբրահամյանը վերջին տասը տարում երբեւէ չի այցելել Մոնակո եւ ոչինչ տանուլ չի տվել, հայտարարել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գրասենյակը, ի պատասխան մամուլի տեղեկության, թե նա խաղատանը տանուլ է տվել 9,5 միլիոն դոլար եւ վճարել իր անձնական քարտից:

Առերեւույթ, Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը տրամաբանական արձագանք է: Անկախ իրենց վերաբերյալ տեղեկությունների հավաստիության աստիճանից, Հայաստանի նախկին իշխող համակարգի ներկայացուցիչները մշտապես հերքել եւ հերքում են դրանք, եթե չեն ներկայացվում անժխտելի ապացույցներ:


Աբրահամյանի արձագանքի պարագայում սակայն հետաքրքիր է այլ հանգամանք: Նրա գրասենյակը խոսում է «վերջին տասը տարիների» մասին: Ինչու՞ հենց վերջին «տասը տարի», եւ ոչ թե ասենք հինգ կամ օրինակ 15: Հովիկ Աբրահամյանն իր գրասենյակային պատասխանով գործնականում մատնացույց է անում Սերժ Սարգսյանի նախագահական պաշտոնավարման ժամկետը: Իսկ այդտեղ թերեւս կան արդեն նուրբ ակնարկներ Սարգսյանի առնչությամբ, որի խաղատնային հետաքրքրության մասին էլ հայկական մամուլում եղել են բազմաթիվ հրապարակումներ, իհարկե դարձյալ առանց անժխտելի ապացույցների:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 54746 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսախցիկը արձանագրել է 10-ամյա աղջկան վրաերթի ենթարկելու դեպքը (Video)

Գնացել էր աշխատավարձն ուզելու. ի՞նչ են պատմում «Էրեբունի պլազա» ներխուժած Արթուր Թորոսյանի ծանոթները...

Տեսանյութ. Կուտոյանի մահվան պատճառները բացահայտված են

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից