Երևան
24 / Օգոստոս / 2019

Տավուշցիներն ընդվզումների կգնան, որ իրենց որդիները 4-8 տարով բերդի ճաղեր չտեսնեն

Իջևանում երեկ ուշ գիշերին տեղի ունեցած բախումներից հետո այսօր ոստիկանությունը Իջևանում ու հարակից բնակավայրերում ուժեղացված ծառայություն է իրականացնում, և ինչպես այսօր կառավարության նիստին հայտարարեց ՀՀ ոստիկանապետի տեղակալ Վարդան Մովսիսյանը՝ չի բացառվում, որ այսօրվա ձերբակալությունները Տավուշի տարբեր բնակավայրերում նոր ընդվզումներ հրահրեն:


168.am-ի հետ զրույցում բնակիչներից մի քանիսը նույն վարկածն են պնդում՝ հայտարարելով, որ թույլ չեն տա ոստիկանների հետ բախումներից հետո իրենց գյուղի տղերքին 4-8 տարի ազատազրկման հոդվածով «տանեն-փակեն բերդերում»:

Նախօրեին բախումներից հետո այսօր Իջևանի կենտրոնում հարյուրավոր մարդիկ են հավաքված, ձերբակալվածների հարազատներն Իջևանի մարզպետարանի դիմաց խմբվել են և պահանջում են ազատ արձակել իրենց հարազատներին:

«Էնքան մարդ ա երեկ բախումների մեջ անտեղի եղել, բա էդ փայտի գործ անողներն էլ մեր գյուղացիք են, էստեղ մարդիկ ճանաչում են իրար, կռիվ ա, հավաքվել են, ոստիկանի հետ բախումների մեջ են խառնվել, որ էսօր գնան դատվե՞ն, հա՞: Մենք մեր երեխեքին էլ գիտենք, իրանց թասիբն էլ: Թող մարդիկ հասկանան, որ թշնամու կրակոցի տակ ապրող տավուշցին սոված ա, գործ չունի, երեխուն պահելու ճար չկա: Թող հասկանա, որ Տավուշի դիրքերը պահող զինվորի թիկունքում մենք ենք՝ սահմանամերձ գյուղերի բնակիչներս, ոչ թե Երևանի ասֆալտին քայլող ճոռոմախոս պաշտոնյա տղաները: Զինվորը գիշերը մեր տների լույսերն ա տեսնում, հասկանում են, որ մարդ կա թիկունքում, ու մեջքը պնդացած՝ հսկում են ողջ գիշեր, ինքը երևանցու հայրենասիրական կենացներից չի ոգևորվում, հասկացեք վերջապես»,- բողոքում են բախումներից հետո ձերբակալվածների հարազատները և արձագանքում պաշտոնյաների կողմից արված հայտարարություններին:


Իջևանցիները ազդված են երեկվա միջադեպից, վիրավորված են, որ չկանոնակարգված խնդիրն ընտանիքներին դատարան է քարշ տալու:

Նրանք ուղղակի համոզված են, որ երեկվա բախումները ձերբակալություններով չեն ավարտվի, ընտանիքները կընդվզեն, միայն թե՝ իրենց որդիները չհասնեն բերդի ճաղերին:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում  

դիտվել է 18083 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

«Էդի ժեշտ ա, դուք մենակ կրակը հանգցրեք». Սամվել Ալեքսանյանը «Մալաթիա մոլ»-ում է

Հույսով լի սենյակը Տավուշում

ՌՈ գնդապետը կալանավորվել է

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին