Երևան
19 / Օգոստոս / 2019

Ով է փոխարինելու Հովհաննես Իգիթյանին

«Փաստ» թերթը գրում է.

«Ըստ «Փաստ» թերթի խորհրդարանական աղբյուրների, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանին շուտով կհեռացնեն ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության կազմից: Որպես հեռացման պատճառ մեր աղբյուրները նշում են մի քանիսը. նախ՝ նրա հարաբերությունները շատ լարված են հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ, երկրորդ՝ կարեւոր պատճառ են հանդիսացել ռուսական կողմի ճնշումները՝ կապված Իգիթյանի հայտնի քվեարկության, իսկ ավելի ստույգ՝ չքվեարկության հետ, որի պարզաբանման համար այդպես էլ որեւէ «հեքիաթ» չհորինվեց, թե ինչու էր նա բացակայել քվեարկությունից:

Եվ երրորդ՝ նշվում է, որ Իգիթյանի աշխատանքից իշխանությունները գոհ չեն, ավելին՝ նրա աշխատանքը սպասվածից ավելի թույլ է եղել եւ չի համապատասխանել ԵԽԽՎ-ում պատվիրակի պահանջներին:

Դեռեւս հնարավոր չեղավ ճշտել, թե ով կփոխարինի նրան. շրջանառվում են մի քանի անուններ: Այս մասին, ըստ տեղեկությունների, իմացել է Իգիթյանը, եւ հենց այդ պատճառով է, որ մամուլում պարբերաբար տարբեր հարցազրույցներով փորձում է շտկել իրավիճակը, սակայն խորհրդարանական մեր աղբյուրները պնդում են, որ արդեն իսկ առկա է քաղաքական հստակ որոշում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 4870 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

10 պատճառ, թե ինչո՞ւ երեխաները չեն ուզում դպրոց գնալ

Ուժեղացված ծառայություն` Արարատի մարզում (տեսանյութ)

Ի՞նչ պայմաններում է ապրում Ադրբեջանում հայտնված Արայիկ Ղազարյանի ընտանիքը

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին