Երևան
23 / Սեպտեմբեր / 2019

Պատերազմի նոր տեսակ. Հայաստանում ԱԷԿ-ն անջատված էր

Lragir.am-ը գրում է․ Ռուսաստանի Տվերի շրջանի Կալինինյան ԱԷԿ-ի չորս էներգաբլոկներից երեքը ցանցից անջատվել են վթարային իրավիճակի պատճառով: Սարքավորումները չեն տուժել, ռադիացիոն ֆոնը նորմալ է, հայտնում է Ռոսէներգոատոմը: Ընդ որում, հաղորդվում է, որ անհասկանալի պատճառներով անջատվել է բաշխիչ ցանցերի տրանսֆորմատորը, որը հանգեցրել է ԱԷԿ կանգի:


Մեկ շաբաթ առաջ Երեւանի ՋԷԿ-ի եւ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի անջատումը հանգեցրել է Հայաստանում էլեկտրաէներգիայի մատակարարման մասշտաբային խափանումների: Պատճառները դեռ հայտնի չեն: Նախնական տվյալներով, կարող են նաեւ արտաքին լինել: Ըստ ամենայնի, ինչպես Հայաստանի դեպքում, ռուսական ԱԷԿ դեպքում պատճառը ոչ թե ֆիզիկական վթարն է, այլ ինչ որ միջամտություն:

Երբ Հայաստանում տեղի ունեցավ վթարը, հայկական ԱԷԿ-ը վերանորոգման մեջ էր, այդ պատճառով ատոմային էներգետիկայի վրա ուղիղ ազդեցություն չի ունեցել: Եթե Հայաստանում բլեքաութի պատճառը հաքերային հարձակումն է «հնարավորությունների ցուցադրման» համար, ստացվում է, որ ընտրվել է պահը, երբ ԱԷԿ-ն աջնատված է: Առավել եւս, որ ըստ վարկածներից մեկի, հարձակումը կատարվել է Իրանում: Փորձագետները ենթադրել են, որ դա կարող էր նախազգուշացում լինել Իրանին:

Սակայն Կալինինյան ԱԷԿ-ի դեպքում ամեն ինչ ավելի լուրջ է՝ հաշվի առնելով ատոմային տեխնոլոգիայի բարդ ցիկլերը: Առավել եւս, որ դա տեղի է ունենում Բարենցի ծովում ատոմային սուզանավի վթարից հետո, որն անհասկանալի առաջադրանքներ էր կատարում:

Ժնեւում ԱՄՆ հետ խորհրդակցության ժամանակ ՌԴ-ն բարձրացրել է նոր տեխնոլոգիաների, այդ թվում՝ գերձայնի ու թվային տեխնոլոգիաների ազդեցությունը միջազգային անվտանգության վրա, ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Րյաբկովը: Հարցի ներառումը ռուս-ամերիկյան օրակարգում վկայում է, որ աշխարհում բարձր տեխնոլոգիաների պատերազմն առաջին պլան է դուրս գալիս: Վլադիմիր Պուտինը վերջերս հայտարարել է, որ ով կառավարի արհեստական բանականությունը, կկառավարի աշխարհը:

Հայաստանն ու իր ատոմակայանը պատրա՞ստ են դիմակայել նոր մարտահրավերներին:

Առավել մանրամասն՝  ում 

դիտվել է 26305 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

«Սա 20 տարի հետո կցուցադրեք». Վազգեն Սարգսյանի կենացը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին (Տեսանյութ)

Հոգևորականը մարդ է, որը իր նույնիսկ զգեստի մեջ կրում է մի ժողովրդի հոգևոր ինքնության գենետիկ հիշողու...

Նիկոլ Փաշինյանը սաստեց Մանվել Գրիգորյանի օգնականին

Ամերիկյան «Էլ էյ Սոլար գրուպ» ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա