Երևան
24 / Օգոստոս / 2019

ԱԱԾ պետն ասել է ամբողջը. Արտառոց իրավիճակ

Lragir.am-ը գրել է․ Իջեւանում եղել է ոչ թե ժողովրդի բողոքի ակցիա, այլ անտառի անօրինական հատման բիզնեսի հետեւում կանգնած մի խումբ մարդկանց կազմակերպած սադրանք: Այդ հայտարարությունն Իջեւանում արել է նախօրեին տեղի ունեցած բախումից հետո Իջեւան այցելած ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը, որը հայտարարել է, որ այդ սադրանքը կազմակերպողները պատասխան են տալու, եւ որեւէ մեկը չի կարող թաքնվել իրավապահներից:


ԱԱԾ պետի Իջեւան այցն ու հայտարարությունն անշուշտ խոսում են իշխանության վճռականության մասին, միաժամանակ այն մասին, որ Իջեւանում տեղի ունեցածը կառավարությունը դիտարկել է արտառոց, առանձնահատուկ ահազանգ:


Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում առանձնահատուկ իրավիճակ է: Հեղափոխության մեթոդաբանությունը իշխանությանը դրել է հետագա վարքագծի առումով որոշակի պատասխանատվության առաջ, էապես սահմանափակելով ուժային բաղադրիչի կիրառումը: Մյուս կողմից, ժամանակի ընթացքում նկատելի է դառնում, որ այդ մեթոդաբանության այսպես ասած հետհեղափոխական «նստվածքը» փորձում է կաթիլ առ կաթիլ գեներացնել նախկին իշխող համակարգը, կամ դրա որոշակի շրջանակներ՝ օգտվելով հանրային տարբեր խմբերի մի կողմից սոցիալական խնդիրներից, մյուս կողմից հենց իրենց իսկ կառավարման ժամանակաշրջանում արմատավորված հոգեկերտվածքից ու մտածողությունից:

Մյուս կողմից, այդ մեթոդաբանությունը եղել է հեղափոխության ուժը, եւ դրանից հրաժարվելը բերելու է թուլության: Առերեւույթ է միայն, որ ուժի այսպես ասած սահմանափակումը կամ կաշկանդվածությունը նոր իշխանությանը դարձնում է խոցելի: Այստեղ ավելի շուտ աշխատում է հանրային ընկալման մեջ եղած մեկ այլ հոգեբանություն՝ որ իշխանությունն ուժեղ է, եթե կարողանում է որեւէ անցանկալի բողոքի դեմ անկաշկանդ ուժ կիրառել, այլապես կա խնդիր:

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 13456 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

«Էդի ժեշտ ա, դուք մենակ կրակը հանգցրեք». Սամվել Ալեքսանյանը «Մալաթիա մոլ»-ում է

Հույսով լի սենյակը Տավուշում

ՌՈ գնդապետը կալանավորվել է

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին