Երևան
26 / Հունվար / 2020

Արտոնյալ եւ «պախատ» անող գործարարներ. Ծառուկյանն «ազգով-տակով» մեկնել է Մոնակո հագստի

«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր Հայաստանում հայտնի գործարարներից միակ «անձեռնմխելին» Սամվել Լիմինդրովիչն է, մնացյալները «պախատ» են անում, եւ իշխանությունն այս կամ այն կերպ փորձում է «խելոքացնել»»,- ասաց մեր աղբյուրը:

«Պախատ» անողների առաջին շարքում խորհրդարանական երկրորդ ուժի ղեկավար, բիզնեսները կառավարման տված Գագիկ Ծառուկյանն է, որը, ի դեպ, այս օրերին, իր սովորության համաձայն, «ազգով-տակով» մեկնել է Մոնակո` ակտիվ հանգստի։ «Մեզ մոտ` թե՛ «Առինջ մոլում», թե՛ մնացած բոլոր օբյեկտներում ստուգումներն անվերջ շարունակվում են»,- ասաց «Մուլտի գրուպի» պատասխանատուներից մեկը:


Իսկ Աբովյան փողոցում գտնվող հյուրանոցի շինարարությունն ի՞նչ վիճակում է։ «Կասեցված է, դատական գործն արդեն մեկ տարի կանգնած է, չնայած շինարարական կազմակերպությանը, ըստ պայմանագրի, ամեն ամիս 66 միլիոն դրամ ենք վճարում»: Ինչո՞ւ չեք կասեցնում պայմանագիրը։ «Դա ենք նախապատրաստում»:

Իսկ խոսակցությունները, որ սպորտի նախկին նախարարության, օլիմպիականի շենքը Գագիկ Ծառուկյանի կողմից գնվելու է` ծառայեցվի սպորտային նպատակների, համապատասխանո՞ւմ են իրականությանը, տեղեկություններ կան, որ այն աճուրդի է հանվում։ «Ամեն բան դեռ քննարկումների մակարդակում է, կոնկրետություն դեռ չկա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 5222 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսախցիկը արձանագրել է 10-ամյա աղջկան վրաերթի ենթարկելու դեպքը (Video)

Գնացել էր աշխատավարձն ուզելու. ի՞նչ են պատմում «Էրեբունի պլազա» ներխուժած Արթուր Թորոսյանի ծանոթները...

Տեսանյութ. Կուտոյանի մահվան պատճառները բացահայտված են

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից