Երևան
24 / Օգոստոս / 2019

Երեւանում թալանել են «Ջոս» ռեստորանային համալիրի երգչի ավտոմեքենան

Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 18-ին, Երեւանում տեղի ունեցած գողության փաստով: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը։

Ժամը 20:10-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին է ահազանգել Երեւանի բնակիչ, Լիլիթ Կ.-ն եւ հայտնել, որ նույն օրը ժամը 20:00-ից 20:02 ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք, օգտվելով ավտոմեքենայի պատուհանը բաց լինելու հանգամանքից, Կիլիկիա թաղամասի 5/35 հասցեի մոտ կայանված, ամուսնուն պատկանող Mercedes մակնիշի 91 CQ 900 համարանիշի ավտոմեքենայի միջից գողացել են Այֆոն եւ Սամսունգ տեսակի բջջային հեռախոսները:


Դեպքի վայր ժամանած ոստիկաններին ավտոմեքենայի տերը՝ Երեւանի բնակիչ, 42-ամյա էրիկ Մակարյանը հայտնել է, որ ինքը մտել է խանութից գնումներ կատարելու եւ 2 րոպե անց դուրս գալով՝ նկատել է, որ ավտոմեքենայի միջից հեռախոսները գողացել են: Է.Մակարյանը ոստիկաններին հայտնել է նաեւ, որ ինքը «Ջոս» ռեստորանային համալիրի երգիչ է:

դիտվել է 3271 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

«Էդի ժեշտ ա, դուք մենակ կրակը հանգցրեք». Սամվել Ալեքսանյանը «Մալաթիա մոլ»-ում է

Հույսով լի սենյակը Տավուշում

ՌՈ գնդապետը կալանավորվել է

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին