Երևան
24 / Օգոստոս / 2019

Ադրբեջանը պատրաստվում է կրոնական պատերազմի

Lragir.am-ը գրում է․ Ինչպես հայտնում է Ազատություն ռադիոկայանը, հղում անելով ադրբեջանական Թուրան գործակալությանը, Ադրբեջանը միակ պետությունն է, որ չի ստորագրել Կրոնի ազատության նախարարական համաժողովի ամփոփիչ հայտարարությունը: Ադրբեջանական պատվիրակությունը հրաժարվել է ստորագրել մասնավորապես աստվածանարգության և ուրացողության վերաբերյալ օրենսդրության հետ կապված հայտարարությունը: Հայաստանն ու Վրաստանը ստորագրել են այն:

Ադրբեջանն ընդհանրապես նախարարական համաժողովին մասնակցել է Կրոնական կառույցների հետ աշխատանքի հարցերը կարգավորող հանձնաժողովի նախագահ Մուբարիզ Ղուրբանլիի մակարդակով:

Վաշինգտոնում տեղի ունեցած նախարարական այդ համաժողովին Հայաստանը ներկայացրել է արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Ադրբեջանի արտգործնախարարը մոտ մեկուկես ամիս առաջ Վաշինգտոնում ԱՄՆ հովանու ներքո տեղի ունեցած Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից հետո այդքան էլ մեծ ցանկություն չունի վերստին լինել Վաշինգտոնում, որտեղ Բաքվի առաջ դրվել են ռեգիոնալ անվտանգությանն առնչվող հիմնարար խնդիրներ կամ, այլ կերծ ասած, ինչպես Վաշինգտոնից երկու օր առաջ խոստովանել էր այդ երկրի պաշտպանության նախարար Հասանովը՝ Ադրբեջանին արգելում են պատերազմել: Վաշինգտոնում փաստացի կրկնել էին այդ արգելքը:

Մամեդյարովն ըստ ամենայնի չունի այդ արգելքի պայմաններում իր վրա որեւէ ավելորդ պատասխանատվություն վերցնելու եւ այդպիսով Բաքվի ներքին դասավորություններում որեւէ ավելորդ հարվածի տակ հայտնվելու ցանկություն, այդ իսկ պատճառով թերեւս ձգտել է բաց թողնել Կրոնի ազատության հարցերով նախարարական համաժողովը:

Առավել եւս, որ պատերազմի արգելքի պայմաններում Բաքուն կարծես թե պատրաստվում է հենց կրոնա-մշակութային պատերազմի, որը ներկայում հայկական ուղղությունից՝ օրինակ Ջուղայի ոչնչացված խաչքարերը, տեղափոխել է վրացական ուղղություն, գործնականում Թբիլիսիին կրոնա-մշակութային պատերազմ հայտարարելով Դավիթ Գարեջիի վանական համալիրի առիթով:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 60871 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

«Էդի ժեշտ ա, դուք մենակ կրակը հանգցրեք». Սամվել Ալեքսանյանը «Մալաթիա մոլ»-ում է

Հույսով լի սենյակը Տավուշում

ՌՈ գնդապետը կալանավորվել է

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին