Երևան
26 / Հունվար / 2020

Մեքենավարը բեռնատար գնացքով վրաերթի է ենթարկել 62-ամյա քաղաքացուն. վերջինը տեղում մահացել է

Այսօր՝ հուլիսի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ժամը 00:45-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել ոստիկանության Արտաշատի բաժին, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Ոստան գյուղ, որտեղ պարզվել է, որ երկաթգծի հատվածում գնացքը հարվածել է քաղաքացու, ով տեղում մահացել է:


Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 00:35-ի սահմաններում Երևանի բնակիչ, 53-ամյա Մանվել Ն.-ն, վարելով Վարդենիս (ԶՈԴ)-Արարատ երկաթգծի երկաթուղու 1620/1 բեռնատար գնացքը 580 –րդ կմ 1ՊԿ հատվածում՝ Մրգավան գյուղի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել Արարատի մարզի բնակիչ, 62-ամյա Էդիկ Ա.-ին, ով տեղում մահացել է:

Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Ըստ տեղեկությունների՝ Մանվել Ն.-ն աշխատում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում՝ որպես մեքենավար:

դիտվել է 2651 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսախցիկը արձանագրել է 10-ամյա աղջկան վրաերթի ենթարկելու դեպքը (Video)

Գնացել էր աշխատավարձն ուզելու. ի՞նչ են պատմում «Էրեբունի պլազա» ներխուժած Արթուր Թորոսյանի ծանոթները...

Տեսանյութ. Կուտոյանի մահվան պատճառները բացահայտված են

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից