Երևան
24 / Օգոստոս / 2019

Սարգսյան,Նիկոլը ո՞նց է. տեսանյութ

hayeli.am-ը գրել է․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Գյումրիում նույնպես խաղաղ չանցավ, ինչպես որ Հայատանի բոլոր ժամանակների ղեկավար այրերի դեպքում է եղել: «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» ներդրումային համաժողովին մասնակցելու համար Գյումրի մեկնած վարչապետին հանդիպելու ակնկալիքով հավաքվել էին մի խումբ գյումրեցիներ: Սակայն Փաշինյանը նրանցից ոչ մեկի հետ չէր ուզում խոսել:

Գյումրեցի մի կին փորձեց այնուամենայնիվ ներկայացնել իր խնդիրը, բայց երբ Փաշինյանը նրան չլսեց` կինը նեղսրտեց ու մի քիչ բարձր տոնով նկատեց, որ Փաշինյանը իրենց չի ուզում լսել:
Փաշինյանն էլ իր հերթին գոռաց կնոջ վրա.«Մի րոպե, մի րոպե, մի գոռացեք, էսօր ուրիշ բանի համար ենք եկել: Իմ օգնական Նաիրի Սարգսյանը կլսի բոլորիդ խնդիրները, թողեք հիմա գնանք»,- ասաց Փաշինյանը, ապա Նաիրի Սարգսյանին հրելով դեպի քաղաքացիները` հեռացավ: Իսկ սոցիալապես անապահով ընտանիքի բազմազավակ մոր վրա անգամ մատ թափ տվեց, կինը կառավարությունից աջակցություն էր խնդրում, փորձում էր պատմել՝ ինչ ձեւ են ապրում, ասաց, որ ավագ որդին պատրաստվում է գնալ Ռուսաստան՝ աշխատելու: Վարչապետի հարցին, թե ինչո՞ւ Հայաստանում չի աշխատում, կինը պատասխանեց, որ այստեղ աշխատանք չկա, որը կբավականացնի իրենց հոգսերը, «Հասուն տղա է, պետք է աշխատի, իր տունը պահի»,-սկսեց գոռգոռալ վարչապետը՝ ույլ չտալով որ կինը խոսքը տեղ հասցնի, չնայած կինը մի կերպ բացատրեց, որ որդին աշխատում է, աշխատավարձերն են չնչին, միեւնույն է Փաշինյանը ինքնատիրապետումը կորցրած պնդում էր՝ որդիդ պետք է աշխատի, ես ու իմ ընտանիքն էլ ենք աղքատ եղել, բայց ես աշխատել եմ ու պահել:


Շիրակը Հայաստանի ամենաաղքատ, սոցիալական խնդիրների պակաս չունեցող մարզերից է: Հայաստանի ոչ մի ղեկավարի այց Շիրակ երբեք հարթ չի անցել, ավելին, միշտ ամենադժվարն փորձությանն այստեղ են ենթարկվել, քանզի ծայրահեղ սոցիալական պայմաններում ապրող մարդիկ, որոնք կորցնելու ոչինչ չունեն, ընդվզել են իշխանության դեմ: Եւ ինչն է ուշագրավ, որ բողոքող մարդկանց առնվազն լսել են, անկախ այցի նպատակից, ինչը չարեց Նիկոլ Փաշինյանը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 64435 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

«Էդի ժեշտ ա, դուք մենակ կրակը հանգցրեք». Սամվել Ալեքսանյանը «Մալաթիա մոլ»-ում է

Հույսով լի սենյակը Տավուշում

ՌՈ գնդապետը կալանավորվել է

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին