Երևան
24 / Օգոստոս / 2019

Փաշինյանը թռավ. հետհաշվարկը սկսված է

hayeli.am-ը գրել է․ Մեկ տարի է անցել այն օրվանից, երբ Նիկոլ Փաշինյանը Հանարապետության Հրապարակի հանրահավաքների ժամանակ հայտարարում էր, որ Հայաստանում իշխանությունն այլևս պատկանում է ժողովրդին: Ոչ թե ինքն է եկել իշխանության, այլ ՀՀ հպարտ քաղաքացին, ով իրավունք ունի անգամ քացով բացել կառավարության դուռը, ով իրավուքն ունի աշխատանքից ազատել իշխանությանը, այսինքն՝ իրեն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Հունիսի 20-ին Գյումրի կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը բառիս ամենաուղիղ իմաստով փախավ քաղաքացիների հետ դեմ առ հանդիպելուց, նրանց լսելուց և պատասխանելուց: Մարդիկ, միմյանց հերթ չտալով, ամենատարբեր հարցեր էին ուղղում Փաշինյանին, բազմաթիվ նակակներ փոխանցում վարչապետին՝ խնդրելով, որ անպայման պատասխան տրվի: Իսկ վարչապետն ընդամենը հայտարարեց, որ Գյումրի է եկել այլ գործով, որ ինքը բոլորին լսել չի կարող և առաջարկեց քաղաքացիներին՝ իրենց խնդիրները ներկայացնել իր օգնականին:

Դժվար չէ հասկանալ, որ խնդիրները, որոնք ներկայացվում են վարչապետին, միշտ չէ, որ ունեն դրական լուծում: Լուծումները, որոնք իշխանության ավելի ցածր օղակներում տրվել են, ուղղակի չեն բավարարում քաղաքացուն, այդ պատճառով էլ նրանք ձգտում են անպայման իրենց հարցը ներկայացնել առաջին դեմքին: Բայց եթե օրենքով սահմանված կարգավորումը չի բավարարում անվտանգության աշխատողների պատնեշը ճեղքող քաղաքացուն, հազիվ թե վարչապետը կարողանա հրաշքներ գործել: Միևնույն ժամանակ քաղաքացին ունի սեփական խնդրի լուծումը հենց վարչապետից պահանջելու իրավունքը:

Այդպես էր նախկին իշխանությունների ժամանակ, այդպես է նաև այսօր: Իշխանության խնդիրը անհատական խնդիրների վերլուծության արդյունքում համակարգային լուծումներ գտնելն է: Այս տեսանկյունից պետք է նկատել, որ ինչպես նախկինում, այնպես էլ այժմ իշխանություններն առանձնապես չեն սիրում լսել քաղաքացու խնդիրը: Նախկինում կար հանրային ստերիոտիպ, թե իշխանությունը ձևավորվել է ընտրակաշառքի միջոցով, այդ պատճառով էլ թքած ունի ժողովրդի վրա: Հեղափոխական իշխանությունը սակայն՝ սկսած վարչապետ Նիկոլ Փաշինյանից, վերջացրած վերջին նախարարն ու մարզպետը, պարտական են ՀՀ քաղաքացուց ստացած 70 տոկոս քվեներին:Իսկ այդ քաղաքացին ոչ միայն հպարտ է, այլ նաև աղքատ, հոգսերի բեռի տակ կքած ու հուսահատ: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում  

դիտվել է 47762 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

«Էդի ժեշտ ա, դուք մենակ կրակը հանգցրեք». Սամվել Ալեքսանյանը «Մալաթիա մոլ»-ում է

Հույսով լի սենյակը Տավուշում

ՌՈ գնդապետը կալանավորվել է

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին