Երևան
24 / Օգոստոս / 2019

Գյումրիում տղամարդը կրակոց է արձակել նախկին զոքանչի տան մոտ

Գյումրիում երեկ՝ հունիսի 21–ին կրակոց է հնչել։ Ոստիկանությունից NEWS.am–ին հայտնեցին, որ ժամը 19։20 –ին ոստիկանությունում մի կնոջից հաղորդում է ստացվել, որ իր տան դիմաց դստեր նախկին ամուսինը զենքով կրակել է։ Նույն օրը ժամը 19։30–ին Գյումրու Շիրակացի փողոցից խուլիգանություն կատարելու կասկածանքով օդ կրակած տղամարդը բերման է ենթարկվել։

Տղամարդը խոստովանել է, որ ժամը 18։00–ի սահմաններում իրեն պատկանող որսորդական հրացանով մեկ անգամ օդ է կրակել։ Նախնական տեղեկություններով՝ միջադեպը ծագել է կենցաղային հարցերի շուրջ սկսված վիճաբանությունից։


Ձեռնարկվում են միջոցառումներ հրազանը հայտնաբերելու ուղղությամբ։ Տղամարդուն ներկայացրել են քննչական վարչություն։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

դիտվել է 10586 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

«Էդի ժեշտ ա, դուք մենակ կրակը հանգցրեք». Սամվել Ալեքսանյանը «Մալաթիա մոլ»-ում է

Հույսով լի սենյակը Տավուշում

ՌՈ գնդապետը կալանավորվել է

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին