Երևան
24 / Օգոստոս / 2019

Հայկական զինուժի պատմական առաքելությունը. վարչապետը ձեւակերպեց խնդիրը

Lragir.am-ը գրում է․ Հայկական զինված ուժերում տեղի է ունենում սերնդափոխություն, այս հրապարակում կանգնած են մարդիկ, որոնք գտնվել են արցախյան ազատամարտի ակունքներում, եւ կանգնած է նոր սերունդ, որը իր վրա է պատրաստվում վերցնել հայկական զինուժի սպայական պատասխանատվության պատիվը: Այդ միտքը հուլիսի 22-ին հնչեցրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մասնակցելով ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությանը:


Զինված ուժերում սերնդափոխությունը գործնականում անընդհատ գործընթաց է: Միաժամանակ, հայկական զինուժը սերնդափոխության առումով կանգնած է նաեւ ավելի խորքային անհրաժեշտությունների առաջ, որոնք պայմանավորված են արդեն պատերազմ հաղթած զինուժ լինելու հանգամանքով:


Բանն այն է, որ հաղթական զինուժի իրողությունը ձեւավորել է զինված ուժերի մի ռազմա-քաղաքական, հոգեբանական իրավիճակ, որում պատերազմի հաղթանակի հիշողությունը, ունենալով կարեւորագույն հոգեբանական նշանակություն, մյուս կողմից նաեւ իր մեջ պարունակում է որոշակի «կախվածություն» այդ հաղթանակի հիշողությունից:

Մինչդեռ, հաղթական պատերազմից հետո աշխարհը փոխվել է հիմնավորապես, եւ անվտանգային մարտահրավերները ենթարկվել են բազմապատիկ տրանսֆորմացիայի, ինչը պահանջում է բոլորովին այլ հոգեբանությամբ եւ աշխարհընկալմամբ զինուժ եւ պետություն ընդհանրապես: Դա առաջացնում է բավական բարդ խնդիր՝ մի կողմից պահպանել հաղթական պատերազմի հիմնարար հոգեբանական գործոնը, մյուս կողմից զինուժը պրակտիկ եւ արդիականացման իմաստով դուրս բերել այդ հաղթանակի հիշողության առաջացրած հոգեբանական կախվածությունից կամ դրա ռիսկից:

Խնդիրը խոշոր հաշվով ձեւակերպել էր նախկին իշխանությունը՝ պետք է պատրաստվել վաղվա պատերազմին, այսինքն վաղվա պատերազմը կանխելուն: Որովհետեւ աշխարհն այնքան արագ է փոխվում, որ ուշ կամ ժամանակավրեպ կարող է լինել արդեն այսօրվա մարտահրավերին պատրաստվելը:

Իսկ պատրաստվել վաղվա պատերազմին, նշանակում է դուրս գալ «երեկվա հաղթանակի» ռեժիմից եւ ապրել արդեն վաղվա հաղթանակի ռեժիմով, որում երեկվա հաղթանակը հոգեբանական հենք է, բայց ոչ մտածողության եւ պատկերացումների հենք: Այլապես, կվտանգվի թե վաղվա, թե նաեւ երեկվա հաղթանակը:

Սերնդափոխության խնդիրը Հայաստանի զինված ուժերում ունի հենց այդ խորքային տարողությունը, որը պահանջում է համաշխարհային փոփոխություններին հնարավորինս համարժեք դինամիկայով եւ ընդգրկումով լուծում:

Այդ իմաստով, Հայաստանում նոր իրավիճակը տալիս է այդ լուծումների առավել լայն եւ արդյունավետ դինամիկայի հնարավորություն, ինչը պետք է ներառի լայն գործիքակազմ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում  

դիտվել է 5399 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

«Էդի ժեշտ ա, դուք մենակ կրակը հանգցրեք». Սամվել Ալեքսանյանը «Մալաթիա մոլ»-ում է

Հույսով լի սենյակը Տավուշում

ՌՈ գնդապետը կալանավորվել է

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին