Երևան
24 / Օգոստոս / 2019

Չինաստանում հենց բեմի վրա դանակահարել են հոնկոնգցի դերասանին (տեսանյութ)

Հոնկոնգցի հայտնի դերասան եւ պրոդյուսեր Սայմոն Յամին դանակահարել են հենց բեմի վրա, Չինաստանում միջոցառման ժամանակ, տեղեկացնում է BBC News-ը։ Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Ժոնգշան քաղաքում։ Ցանցում հայտնված տեսանյութում երեւում է, թե ինչպես է մի երիտասարդ սրընթաց խուժում բեմ եւ թափով դանակով հարվածում Յամին։ Դերասանը փորձում է խույս տալ, բայց հանցագործը վազում է նրա հետեւից հենց բեմում։ Դահլիճում իրարանցում է սկսվում, իսկ հաղորդավարները խուճապի են մատնվում։ Վերջապես միջադեպին միջամտում են անվտանգության ծառայության աշխատակիցները, որոնք էլ բռնում են չկայացած մարդասպանին։

Չինական ԶԼՄ-ները տեղեկացրել են, որ տղամարդը վիրավոր է որովայնից եւ ձեռքից, ստացված վերքերը կյանքի համար վտանգ չեն ներկայացնում, եւ բժիշկները քննարկում են վիրահատության անհրաժեշտությունը։

դիտվել է 78204 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

«Էդի ժեշտ ա, դուք մենակ կրակը հանգցրեք». Սամվել Ալեքսանյանը «Մալաթիա մոլ»-ում է

Հույսով լի սենյակը Տավուշում

ՌՈ գնդապետը կալանավորվել է

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին