Երևան
24 / Հունվար / 2020

Հայաստանի ռազմական անակնկալը. հատուկ նշանակության կարողություն

Lragir.am-ը գրում է․ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, խոսելով սպառազինության ձեռքբերումների մասին, հայտարարել է, որ կլինեն ռազմական անակնկալներ: Նախարարը չի բացել մանրամասները, սակայն անակնկալների մասին հայտարարությունն արդեն իսկ ուշագրավ է:


Ընդ որում, ուշագրավ է ձեւակերպումն ինքնին, քանի որ պարունակում է որոշակի հարաբերականություն եւ թողնում առնվազն այնպիսի տողատակի տպավորություն, թե ռազմական նոր ձեռքբերումները ունենալու են ընթացիկ կիրառություն, այսինքն չեն լինելու լոկ զսպող գործոն: Դա իհարկե հայտարարության ձեւակերպման որոշակի հարաբերականությունից բխող ենթադրություն է, բայց մյուս կողմից այդ տրամաբանությունը լիովին կարող է համահունչ լինել հայկական կողմի նոր անվտանգային մոտեցումներին, որոնց մասին խոսել է պաշտպանության նախարարը:

 

Խոսքն այն մասին է, որ հայկական զինուժն, ըստ նրա տարբեր հայտարարությունների, պաշտպանականից անցում է կատարում հարձակողական ռազմավարության եւ պատրաստ է որեւէ լարման դեպքում գործողություն սկսել հակառակորդի տարածքում, հատուկ ստորաբաժանումների կիրառմամբ: Դավիթ Տոնոյանը ամիսներ առաջ իր հարցազրույցներից մեկում խոսել էր այդ մասին, նշելով, որ Հայաստանը զարգացնում է հատուկ կարողության իր այդ ստորաբաժանումները:

Ռազմական «գործուն» անակնկալի հնարավորության իմաստով հետաքրքիր հարց կարող է լինել եւ այն, թե որն է լինելու այդ անակնկալի աղբյուրը: Հայաստանի սպառազինության հիմնական աղբյուրը Ռուսաստանն է, մի շարք հայտնի պատճառներով: Միաժամանակ, ընդհուպ ապրիլյան քառօրյայից հայտնի է, որ դրան հաջորդել է հայկական զինուժի ռազմա-տեխնիկական կարողության համալրում Արեւմուտքից, տեխնոլոգիական միջոցներով, որոնք էապես բարձրացրել են Հայաստանի առաջնագծի հետախուզական-կանխարգելիչ կարողությունը:

Պատերազմն այդ հանգամանքում ունեցել է էական դերակատարում, մի քանի գործոնի պատճառով: Առանցքայինը թերեւս այն է, որ ապրիլյան քառօրյան որպես ռազմա-քաղաքական իրողություն ուներ մի քանի աստիճան, եւ դրանցից մեկում իբեւ ռեգիոնալ անվտանգության «պարեկ» Ռուսաստանի միջազգային տապալումն էր:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում  

դիտվել է 51473 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսանյութ. Կուտոյանի մահվան պատճառները բացահայտված են

Տեսանյութ. Մահացել է Երգչուհի Եվա Ռիվասի մայրիկը

Գեորգի Կուտոյանն ու Հրայր Թովմասյանը մտերիմ ընկերներ են եղել (լուսանկար)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից