Երևան
19 / Օգոստոս / 2019

Սերժ Սարգսյանը պատժեց Հրայր Թովմասյանին

Lragir.am-ը գրում է․ Սահմանադրական դատարանի նախագահի պատմուճանը մի քանի տասնամյակ վայելելու փոխարեն, Հրայր Թովմասյանը հայտնվել է Հայաստանի նոր ու հին համակարգերի կամ իշխանությունների բախման կետում, որտեղ առժամանակ շունչ քաշելու համար ստիպված էր դիմել ՄԻԵԴ ու Վենետիկի օգնությանը: Ընդ որում, այստեղ կար նաեւ որոշակի խորհրդանշականություն, այն իմաստով, որ ի վերջո նաեւ Վենետիկի հանձնաժողովի հավանությամբ էր Թովմասյանը ոգեշնչված երկնում Սահմանադրության փոփոխության նախագիծը, որը գործնականում հեղափոխություն էր նախկին իշխող համակարգում:

Թովմասյանը թերեւս չէր կարող պատկերացնել, որ հայտնվելու է այլ հեղափոխության թիրախում եւ ակնկալում էր, որ սահմանված ժամկետից 21 օր շուտ իրեն արվող «ցմահ» նվերը տալու է հեղափոխված քրեաօլիգարխիկ իշխանության արբիտրի կարգավիճակ, ինչպիսին մինչ այդ ունեցել են միայն Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը:

Առերեւույթ է թվում, թե համակարգի գերական շարունակելու էր մնալ Սերժ Սարգսյանը: Նոր Սահմանադրությունը թիվ մեկ իշխանական մանդատի կարգավիճակը տվել էր պատգամավորներին, այլ կերպ ասած՝ ՀՀԿ պոլիտբյուրոն ստացել էր իշխանության առաջնային մանդատի հնարավորություն, իսկ դա նախկին մոդելի որոշակի իներցիայից հետո ի վերջո սկսելու էր իր ազդեցությունը թողնել Պոլիտբյուրոյի անդամների վրա:

Այդտեղ պետք է գործեր Հրայր Թովմասյանը, սկզբնական շրջանում իհարկե Սերժ Սարգսյանի աջակցությամբ, հետո արդեն ինքնուրույն, որովհետեւ ավելի բազմազանեցված իշխող համակարգը ի վերջո պետք է պայմանավորվածության գար նոր սահմանադրական կարգավորումների շրջանում, այդ թվում պայմանավորվածության՝ Սերժ Սարգսյանի հեռանալու հարցում:

Սարգսյանը նոր Սահմանադրությամբ գործնականում իր հեռանալու հարցն էր փորձում լուծել, ինչի համար նրան պետք էր դեռեւս մնալ իշխանության գագաթին, այլապես նախագահական մոդելի պայմաններում այդ գագաթն անխուսափելիորեն անցնելու էր Ռոբերտ Քոչարյանի ենթակայության ներքո, ինչի դեմ Սերժ Սարգսյանը հարաբերական հաջողությամբ կռիվ տվեց նախագահության մոտ տասը տարի:

Իշխող համակարգի ներսում Սերժ Սարգսյանի սկսած թավշյա հեղափոխությունը սակայն ընդհատվեց դրսում Նիկոլ Փաշինյանի սկսած թավշյա հեղափոխության գործընթացով, այդպիսով փաստացի Հրայր Թովմասյանին զրկելով իշխող համակարգի արբիտրի լուսավոր հեռանկարից:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 19558 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

10 պատճառ, թե ինչո՞ւ երեխաները չեն ուզում դպրոց գնալ

Ուժեղացված ծառայություն` Արարատի մարզում (տեսանյութ)

Ի՞նչ պայմաններում է ապրում Ադրբեջանում հայտնված Արայիկ Ղազարյանի ընտանիքը

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին