Երևան
15 / Դեկտեմբեր / 2019

Պանթուրքական ծրագիրը անցյալ չէ․ այն ամեն րոպե տեսանելի է թուրքերի տարածաշրջանային քաղաքական և տնտեսական գործողություններում

Պետք է ուշադիր լինել ՀՀ շրջակա քաղաքական ու տնտեսական համաշխարհային ու մերձավորարևելյան գործընթացներին։ Պանթուրքական ծրագիրը անցյալ չէ։ Այն ամեն րոպե տեսանելի է թուրքերի տարածաշրջանային քաղաքական և տնտեսական գործողություններում։
Այս պահին նշմարվում են գլխավորապես երեք ուղղություն։

1. ԱՄՆ-Իրան հակամարտության արդյունքում Իրանի քայքայման դեպքում՝ Հյուսիսային Իրանի՝ թյուրքալեզու Ատրպատականի պանթուրքիստների ակտիվացման միջոցով՝ Ադրբեջանի Հանրապետության հետ սահմանակցում։

2. Վրաստանում, թուրքական կապիտալի կողմից՝ տնտեսական էքսպանսիայի միջոցով. մասնավորապես Աջարիայում, Ջավախքում, Վրաստանի թյուրքալեզու շրջաններում, Ադրբեջան-Թուրքիա երկաթգիծի ուղղությամբ։ Այս ուղեգծով՝ Ադրբեջանի հետ սահմանակցում։

3. Հայ-ադրբեջանական հակամարտության մեջ ուղղակի և անուղղակի մասնակցություն։ Նախիջևանը, որպես պլացդարմ՝ Սյունիք-Վայոց Ձորը ՀՀ-ից անջատելով, Արցախի վրայով Ադրբեջանի հետ սահմանակցում։

Այս երեք ուղղություններից թե որը կլինի իրագործելի՝ հետագա աշխարհաքաղաքական գործընթացները ցույց կտան։ Ինչքան էլ ջայլամի քաղաքականություն վարենք՝ անհնարին է չտեսնել այս ուղղությամբ թուրք-ադրբեջանական տանդեմի եռանդագին աշխատանքը։ Վախենալ պետք չէ, ուղղակի ժամանակ կորցնել պետք չէ և պետք է ամենօրյա տքնաջան աշխատանք՝ երեք ուղղություններով էլ։ Հատկապես Ջավախքի ուղղությամբ՝ Վրացական իշխանությունների հետ, իսկ Վայոց Ձոր-Սյունիք-Արցախ ուղղությամբ՝ մարտավարական և ռազմավարական խնդիրների լուծումով և պատրաստվածությամբ, և ամենակարևորը՝ ներքին համերաշխության ամրապնդմամբ։

Գրել է ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանն իր ֆեյսբուքյան էջում։

դիտվել է 18205 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Պատերազմը չպետք է սկսվի այն ժամանակ, երբ խրամատը կհասնի քո տանը

Լևոն Տեր-Պետրոսյանի շուրթերով հնչեց` ազգայինը կեղծ կատեգորիա է արտահայտությունը

Ռուբեն Հայրապետյանը՝ Սերժ Սարգսյանի մասին

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

Երևանում առաջին անգամ կայացավ «Կոկտել» փառատոն