Երևան
09 / Դեկտեմբեր / 2019

Սերժ Սարգսյանը գտավ Արցախի հարցի լուծումը

Ժողովուրդ թերթը հայտնում է, որ Սերժ Սարգսյանը գերմանական Բադեն Բադեն հռչակավոր հանգստավայրից վերադառնում է հուլիսի 24-ին եւ միանգամից մեկնելու է Արցախ: Սարգսյանը ընթացիկ տարում հաճախ է մեկնում Արցախ: Ստեփանակերտում թերթի իշխանական աղբյուրները նշել են, թե չարժե քաղաքական ֆետիշացման ենթարկել այցերը, դրանք այսպես ասած անձնական արձակուրդային են:

Ստացվում է հետաքրքիր պատկեր՝ Սերժ Սարգսյանը հանգստից վերադառնում է եւ մեկնում Արցախ հանգստի: Ի՞նչ է արել Սարգսյանը Բադեն Բադենում, որ հանգստի համար հերթական անգամ մեկնում է Արցախ: Կնշանակի, որ Բադեն Բադենում նա աշխատել է, չնայած համացանցում տարածված դեղին լողազգեստով լուսանկարին:


Չի բացառվում, որ գերմանական հանգստավայրում Սերժ Սարգսյանն աշխատել է Արցախի հարցի վրա: Խոսքն իհարկե ոչ թե Արցախի հակամարտության, այլ Արցախի նախագահի ընտրության կամ Արցախի նոր իշխանության ձեւավորման հարցի մասին է: Սկզբունքորեն, դա իհարկե կարող է վերաբերել նաեւ Արցախի հարցի լուծմանը լայն իմաստով, որովհետեւ Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո Արցախի նոր իշխանության խնդիրը ստանում է առանցքային նշանակություն՝ հաշվի առնելով Ստեփանակերտի սուբյեկտության մարտավարությունը, որի մասին հայտարարվեց մարտի 12-ին Ստեփանակերտում Հայաստանի եւ Ացախի ԱԽ պատմական համատեղ նիստում:

Ի դեպ, այդ նիստի օրերին էլ Սերժ Սարգսյանն Արցախում էր:

Իսկ Արցախի նոր իշխանության հարցը կարծես թե դարձել է բարդ հարց, որովհետեւ դրան հավակնում են նախկին իշխող համակարգի տարբեր թեւեր, տարբեր բնույթի, կենսագրության, որոնց շատ բան միավորում է, բայց անկասկած շատ բան էլ բաժանում:

Իրավիճակն առանձնահատուկ է նրանով, որ այդ գործընթացը կատարվում է Հայաստանում հեղափոխությունից հետո, նոր իշխանության պայմաններում, բայց նոր իշխանության առնվազն ուղիղ միջամտության բացակայության պայմաններում:

Փաստացի, Հայաստանի նախկին իշխող համակարգը առաջին անգամ Արցախի իշխանության հարց պետք է լուծի Հայաստանում չունենալով իշխանություն:

Ու թեեւ այստեղ կա տարածված կարծիք, որ այդ գործընթացը Հայաստանում կրած պարտության ռեւանշի կամ հակահեղափոխության գործընթաց է, գործնականում սակայն իրավիճակը շատ ավելի բազմաշերտ է, այդօրինակ միարժեք եզրահանգումով ճգրիտ դիտարկման հասնելու համար:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

դիտվել է 62346 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ո՞վ է ամերիկաբնակ լուսանկարիչ Նարեկ Մտազբաղը

Իրոք հրավիրում եմ էլի, քաղաքապետ տղա եմ. Փաշինյանը մերժեց Սպիտակի քաղաքապետին (տեսանյութ)

Այսօր Լոռու մարզի Լեռնանցք համայնքում բնակարանամուտ է. շահագործման է հանձնվում 8 բնակարան. Փաշինյան ...

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

Երևանում առաջին անգամ կայացավ «Կոկտել» փառատոն

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին