Երևան
14 / Հոկտեմբեր / 2019

Ով է օրենքով գող «Մասիվցի Անդիկի» սպանության պատվիրատուն. «Մենք տիրապետում ենք ամեն ինչին»

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը կտրականապես հերքում է, թե ոստիկանությունը, որը հեղափոխությունից հետո քրեական հեղինակություններ էր բռնում ու բաց թողնում, այժմ չի տիրապետում իրավիճակին, անգամ օրենքով գողի սպանություն տեղի ունեցավ։


«Անընդունելի եմ համարում այն, որ դուք ասում եք՝ ոստիկանությունը չի տիրապետում։ Ոստիկանությունը լիարժեք տիրապետում է, բոլոր ժամանակներում էլ եղել են նման դեպքեր, բոլոր ոստիկանապետերի, բոլոր իշխանությունների ժամանակ եղել են նման դեպքեր։ Հանցագործությունն այնպիսի երևույթ է, որ որ հնարավոր չի մեր առօրյայից ի սպառ վերանա»,- ասաց Վ.Օսիպյանը։

Անդրադառնալով օրենքով գող «Մասիվցի Անդիկի» սպանությանը, ոստիկանապետը փակագծերը չբացեց, բայց հայտարարեց, որ շուտով հանրությանը կներկայացնեն այս դեպքի հետ կապված իրենց բոլոր հաջողությունները.

«Մենք տիրապետում ենք ամեն ինչին։ Ոստիկանությունը լռում է՝ ելնելով իրավիճակից։ Հանցագործություններ, հանցատեսակներ, դեպքեր կան, որոնք բացահայտման համար պահանջում են ժամանակ»։

Վ.Օսիպյանն օրինակ բերեց, որ երեկ բացահայտել են բնակարանային գողության դեպք, որ կատարվել է 1997 թվականին. «Պատկերացնո՞ւմ եք, 22 տարի առաջ բնակարանային գողություն է կատարվել և երեկ բացահայտել ենք։ Այսինքն՝ յուրաքանչյուր դեպք ունի իր հասունացման շրջանը ու բացահայտման պահը»։


Օսիպյանը հայտարարեց, որ սպանությունը պատվիրված է, կա կատարող, պատվիրատու. «Այսքանը»։

Թե ի՞նչ նպատակ է հետապնդում քրեական հեղինակություններին բերման ենթարկելն ու ազատ արձակելը, Օսիպյանը նշեց, որ ոստիկանության գործառույթներից թիվ մեկ կարևոր գործառույթն է պրոֆիլակտիկան, որը ոստիկանությունը մշտապես իրականացնում է և իրականացնելու է։ 

դիտվել է 19093 անգամ

Որովհետև հաստատ կկարոտեմ քեզ ու քաղաքը

«Կարողա ես վատ ճաշակ ունեմ». Նիկոլ Փաշինյանը՝ գործարարին

Տեսանյութ. ՀՀ-ում 40 հազար աղջիկ երեխա չի ծնվել

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը