Երևան
15 / Հոկտեմբեր / 2019

Կրակել են Լուկաշենկոյի վրա. Էրդողանի մահաբեր ուղերձը

Lragir.am-ը գրում է․ Թուրքիայի մայրաքաղաքում կրակել են Բելառուսի դեսպանատան խորհրդական Ալեքսանդր Պոգաշեվի վրա, երբ դիվանագետը երեխայի հետ վերադառնալիս է եղել տուն: Նրան շտապ վիրահատել են, վիրահատությունն անցել է հաջող, թեեւ Բելառուսի ԱԳՆ-ն հայտնել է, որ նրա վիճակը դեռեւս ծանր է:


Բելառուսի ԱԳՆ ներկայացուցիչը հայտնել է նաեւ, որ կրակողը եղել է հոգեպես անհավասարակշիռ եւ տեղում կրակել է նաեւ ինքն իր վրա:


Անկարայում հնչած կրակոցից չկան այլ մանրամասներ: Դրա վերաբերյալ չեն արտահայտվել «եղբայրները»՝ Լուկաշենկոն ու Էրդողանը: Բելառուսի նախագահը շաբաթներ առաջ էր խոսել այն մասին, թե բելառուս-թուրքական հարաբերությունը գերազանց է, եւ Էրդողանն ու ինքը միմյանց եղբայր են անվանում:

Լուկաշենկոն դեռեւս լռում է, ըստ երեւույթին փորձելով հասկանալ, թե ինչ է կատարվել եւ «ու՞ր է իր եղբայր Կայենը», ավելի շուտ՝ Ռեջեփը: Իսկ նա արձակուրդում է, ինչպես հայտնել է Թուրքիայի իշխող կուսակցության խորհրդականը, իհարկե այլ առիթով: Բանն այն է, որ նույն ժամերին Թուրքիայում տարածվել է տեղեկություն Էրդողանի մահվան մասին, եւ խորհրդականը հերքել է դա, ասելով, որ նախագահը արձակուրդում է, եւ ամեն տարի այդ հանգամանքը առիթ են դարձնում նրա մահվան մասին կեղծ տեղեկություն տարածելու համար:

Փաստորեն Էրդողանը ողջ է, ողջ է նաեւ նրա մայրաքաղաքում կրակված բելառուս դիվանագետը: Հետաքրքիր է, որ այդ կրակոցը հնչում է Էրդողանի արձակուրդում լինելու ընթացքում: Արդյոք ամուր ալիբիի համար:

Մյուս կողմից, ի՞նչ ալիբի կարող է լինել, երբ Թուրքիայում կրակում են արդեն երկրորդ դիվանագետի վրա: 2016 թվականին սպանեցին Ռուսաստանի դեսպանին, երբ Թուրքիան ու Ռուսաստանը նոր էին հաշտվել օդանավի խոցման հետեւանքով գրեթե կես տարի տեւած գժտությունից հետո: Ընդ որում, այնքան ջերմ էին հաշտվում, որ Ռուսաստանի նախագահը Անկարայից ոչ միայն հաշիվ չպահանջեց Ռուսաստանի դեսպանի սպանության համար, այլ նույնիսկ արդարացրեց սպանությունը, խոսելով այն մասին, որ «երրորդ ուժեր» փորձում են խաթարել ռուս-թուրքական բարեկամությունը:

Լուկաշենկոն կմրցի՞ Պուտինի հետ՝ Էրդողանի կրակոցներն արդարացնելու համար, ով ավելի լավ ու համոզիչ կարդարացնի նրան:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում  

դիտվել է 44446 անգամ

Երեխան, լացելով ձեռքս բռնեց, ասաց՝ խնդրում եմ շտապ օգնություն մի կանչեք. Դավիթ Սանասարյան

«Վիտալի Բալասանյանն այն տղեն է, որ Նիկոլի մազերի չափ թուրքի դիակ է տեսել». Գևորգ Գևորգյան

Որովհետև հաստատ կկարոտեմ քեզ ու քաղաքը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը