Երևան
28 / Հունվար / 2020

Քննիչ հանձնաժողովի առաջին հյուրը ՊՆ աշխատակից է եղել. ուշագրավ մանրամասներ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրության քննիչ հանձնաժողովը նախօրեին նիստ է գումարել: Ինչպես հայտնի է, նրանք նիստերն անցկացնում են հատուկ «ժուչոկներից հեռու» մի սենյակում եւ հույժ գաղտնի պայմաններում, որ երբեք որեւէ մեկը չկարողանա ինֆորմացիա դուրս հանել:

«Ժողովուրդ» օրաթերթին, այնուամենայնիվ, հայտնի դարձավ, որ ՀՀ ՊՆ աշխատակիցներից մեկն է եղել հանձնաժողովի հյուրը կամ, այսպես ասած, քննության թեման: Նրան հանձնաժողովականները «հարցաքննել են»: Հանձնաժողովի բոլոր անդամները հարցեր են ուղղել այդ անձին, փորձել են մանրամասն տեղեկություն ստանալ այն իրավիճակից, որը ստեղծվել է 2016 թվականի ապրիլի 1-2-ի օրերին:


Իսկ թե ով է եղել ՊՆ ներկայացուցիչը, եւ ինչ հարցեր են տրվել նրան, «Ժողովուրդ» օրաթերթը եւս չի հրապարակում՝ հաշվի առնելով որոշ ռազմական գաղտնիքների վտանգները: Բայց, ամեն դեպքում, արձանագրենք, որ ՊՆ-ից նախապես պահանջված մի շարք փաստաթղթեր այս օրերին ուսումնասիրվում են հանձնաժողովի կողմից, որոնք եւս հետաքրքիր փաստեր են պարունակում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 5908 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Քոբի Բրայանտի և նրա դստեր հետ մահացել է նաև ուղղաթիռի հայ օդաչուն՝ Արա Զոբայանը

Տեսախցիկը արձանագրել է 10-ամյա աղջկան վրաերթի ենթարկելու դեպքը (Video)

Գնացել էր աշխատավարձն ուզելու. ի՞նչ են պատմում «Էրեբունի պլազա» ներխուժած Արթուր Թորոսյանի ծանոթները...

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից