Երևան
18 / Օգոստոս / 2019

Մատվիենկոն խոստովանել է գլխավոր վախը Հայաստանից

Lragir.am-ը գրում է․ Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի վերին պալատի՝ Դաշնությունների Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, ելույթ ունենալով Ռուսաստանում Սահմանադրության փոփոխության թեմայով, որը առաջ է եկել ՌԴ նախագահ Պուտինի 2024 թվականին սպառվող նախագահական ժամկետի եւ սպասվող հեռանկարի համատեքստում, հիշել է Հայաստանը: Մատվիենկոյի հիշատակման մեջ նկատելի է վախը, որ առկա է Ռուսաստանի տնտեսա-քաղաքական այսպես ասած էլիտայի շրջանակում՝ Պուտինի հնարավոր որոշումների առումով:


Այդ վախի մասին առիթ եմ ունեցել գրելու անցնող ամիսների ընթացքում մի շարք հոդվածներում, անդրադառնալով Հայաստանի թավշյա հեղափոխության դեմ ռուսական պրոպագանդիստական շրջանակներում սկսված գրոհներին: Այդ գրոհներն իհարկե պայմանավորված են տարբեր մոտիվացիոն հիմքով, սակայն դրանցում ակնառու է նաեւ վախը, որ պարունակում են ռուսական մի շարք շրջանակներ ու խմբեր: Իսկ դա պայմանավորված է ռուսական տնտեսա-քաղաքական կյանքում Հայաստանի վճռորոշ դերակատարությամբ, այդ կյանքի լայն արեալի համատքստում: Ըստ այդմ, Հայաստանում դիրքերը էապես կապակցվում են նաեւ Ռուսաստանում դիրքերի հետ: Հետեւաբար, Հայաստանում դիրքերի կորուստը շատ խմբերի համար առանցքային ազդակ է Ռուսաստանում դիրքերի հնարավոր կորստի առումով: Առավել եւս, որ Հայաստանում տեղի ունեցող թավշյա հեղափոխության համատեքստում Պուտինը դրսեւորել եւ դրսեւորում է խորհրդավոր զսպվածություն կամ առավել եւս լոյալություն:


Պուտինն այդ պրոպագանդան դադարեցնելու հրահանգ չի տա, թեեւ հավանական է, որ չի կարող: Չի կարող, որովհետեւ տեսնում է Ռուսաստանի համակարգի փլուզումը, միաժամանակ լուծումների բարդությունը եւ առաց Արեւմուտքի աջակցության այդ լայն խնդիրը լուծելու անհնարինությունը: Միաժամանակ, նա չի կարող կտրուկ դուրս գալ այդ փլուզվող համակարգի դեմ, որովհետեւ այդ ժամանակ խուճապը կդառնա լիակատար, ըստ այդմ իրավիճակը՝ անկառավարելի: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 35501 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

10 պատճառ, թե ինչո՞ւ երեխաները չեն ուզում դպրոց գնալ

Ուժեղացված ծառայություն` Արարատի մարզում (տեսանյութ)

Ի՞նչ պայմաններում է ապրում Ադրբեջանում հայտնված Արայիկ Ղազարյանի ընտանիքը

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին