Երևան
22 / Օգոստոս / 2019

Հարձակում Պուտինի ավտոշարասյան վրա. Խուզարկություններ Մոսկվայում

Hayeli.am—ը գրել է․Ռուսաստանում իրավիճակը գնալով սրվում է: Սենսացիոն տեղեկություն է հայտնվել ռուսական մեդիայում...

Եկատերինբուրգում երկու տղամարդ փորձել են պայթեցնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ավտոշարասյունը, սակայն չի հաջողվել: Նրանք ականապատել են այն փողոցը, որով պետք է անցներ Պուտինի ավտոշարասյունը։ Ինչպես հայտնում РИА Новости-ն, ոստիկանությունն արդեն իսկ ձերբակալել է ենթադրյալ մեղավորներին, որոնք խոստովանել են՝ ցանկացել են պարզապես ստուգել իրավապահների զգոնությունը:
Նշվում է, որ Վլադիմիր Պուտինի այցի օրը կասկածյալները կոշիկի տուփի մեջ կեղծ ռումբ են տեղադրել մայրուղու վրա, որով պետք է անցներ նախագահի ավտոշարասյունը։ ՆԳՆՎ մամլո ծառայությունը հայտնում է, որ տղամարդիկ Եկատերինբուրգի բնակիչներ են, անցյալում արդեն դատապարտված են եղել։

Միաժամանակ՝ Մոսկվայում երեկ գիշերը խուզարկություններ են կատարվել ընդդիմադիր թեկնածուների բնակարաններում։ Այսօր էլ ձերբակալվել է ակտիվիստ Սերգեյ Ֆոմինին, ով մետրոյում հուլիսի 27-ին կայանալիք բողոքի ակցիայի մասին իրազեկող թռուցիկներ էր բաժանում։

Հիշեցնենք՝ Ռուսաստանի մի շարք քաղաքներում և մարզերում սեպտեմբերի 8-ին կայանալու են տեղական ընտրություններ, այդ թվում նաև Մոսկվայում։ Մոսկվայի ընտրական հանձնաժողովը հրաժարվել է գրանցել 57 թեկնածուների, այդ թվում՝ բոլոր ընդդիմադիր թեկնածուներին։ Ընդդիմադիրները հայտարարել են, որ սա քաղաքական որոշում է և իրականում գրանցվելու համար անհրաժեշտ ստորագրությունները կեղծվել են հենց ստուգելու ժամանակ և բողոքի ակցիա են սկսել Մոսկվայում։

Երեկ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ընտրական իրավունքի և Ընտրական հանձնաժողովի աշխատանքը խոչընդոտելու համար։ Այդ գործի շրջանակներում խուզարկվել են ընդդիմադիր Դմիտրի Գուդկովի, Իվան Ժդանևի և Ալեքսանդր Սալավյովի բնակարանները։ Ընդդիմադիրներից շատերը հրավիրվել են Քննչական կոմիտե հարցաքննության։

Գուդկովի կինը Թվիթերում գրել էր, որ շուրջ մեկ տասնյակ ոստիկաններ գիշերը խուզարկել են իրենց տունը, նրանք փնտրել են նյութեր հուլիսի 27-ին նախատեսված ընդդիմադիրների բողոքի ակցիայի հետ կապված։ Ինքը՝ Գուդկովն այսօր գրել է. «Կարևորը գիշերային խուզարկություններից հետո ընտրությունները ավարտվել են, այդ ինստիտուտը Պուտինի օրոք մահացել է»։

Բոլոր ընդդիմադիրները, նաև Գուդկովը կոչ են անում, չնայած ձերբակալություններին և խուզարկություններին, հուլիսի 27-ին գնալ բողոքի ակցիայի։ Ոստիկանությունն էլ իր հերթին հայտարարել է, թե ակցիան անօրինական է։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում  

դիտվել է 25916 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Նիկոլ Փաշինյանը լրիվ կտրվել է իրականությունից, փոխանցեք թող նայի այս տեսանյութը

10 պատճառ, թե ինչո՞ւ երեխաները չեն ուզում դպրոց գնալ

Ուժեղացված ծառայություն` Արարատի մարզում (տեսանյութ)

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին