Մոսկովյան օդանավակայաններում այսօր առավոտյան 13 չվերթ է չեղարկվել, 41-ը՝ հետաձգվել

Մոսկովյան օդանավակայաններում շաբաթ առավոտյան 13 չվերթ է չեղարկվել, 41-ը՝ հետաձգվել, հայտնում է ria.ru-ն՝ «Яндекс. Расписание» ծառայությանը հղումով: Երևանյան ժամանակով ժամը 08։51-ի դրությամբ «Վնուկովո» օդանավակայանում 6 չվերթ է հետաձգվել, իսկ «Դոմոդեդովո» օդանավակայանում հետաձգվել է 22, չեղարկվել՝ 13 չվերթ, «Շերեմետևո»-ում 13 չվերթ է հետաձգվել:
Չվերթների չեղարկման ու հետաձգման պատճառների մասին տեղեկատվություն չի հաղորդվում: Ըստ օդերևութաբանների՝ Մոսկվայում այս օրը կարող է դառնալ հուլիս ամսվա ամենաշոգ օրերից մեկը: Սպասվում է 27-29 աստիճան տաքություն:
դիտվել է 65153 անգամ
Այս թեմայով
Ստամբուլ–Երեւան չվերթի դադարեցման հետեւանքով հայաստանցի ուղեւորները մնացել են Ստամբուլում
Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթի ինքնաթիռը տեխնիկական պատճառներով վայրէջք է կատարել Թբիլիսիի օդանավակայանում
Երևան-Մոսկվա չվերթի ուղևորը հայտարարել է՝ ձեռքի իրերում ռումբ կա․ Քաղավիացիայի կոմիտե
Երևանից Մոսկվա «կանգնած» ենք թռել. սկանդալ հայկական չվերթի շուրջ
Հասկացա, որ ինչ-որ բան այնպես չէ, երբ շարժիչում ձայներ էին լսվում.պատմում են ուղևորները
Հայտնի է Երևան-Մոսկվա հետաձգված չվերթի ժամը