Երևան
09 / Դեկտեմբեր / 2019

Կրակոցներ Երեւանում․ 2 դիմակավորված անձինք փորձել են թալանել «ԳՈՒՇ» ՍՊԸ-ի տնօրենի տունը

Երեւանում, հուլիսի26-ին կրակոցներ են հնչել Երեւանում. ժամը 05։50-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել Տիչինայի փողոցի տներից մեկի բնակչից, ով հայտնել է, որ իրենց տուն գող է մտել, որից հետո նա դիմել է փախուստի։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 04։20-04։30-ն ընկած ժամանակահատվածում դիմակավորված 2 անձ, տեխնիկական միջոցների գործադրմամբ, նշված տան հյուրասենյակի պատուհանը բացել են եւ մտել ներս։


Աղբյուրի տեղեկություններով՝ բնակարանատեր՝ 52-ամյա Էդուարդ Մելքոնյանն այդ պահին իր անվամբ հաշվառված ատրճանակից կրակոցներ է արձակել, ինչից հետո արձակված կրակոցների ձայները լսելով դիմակավորված անձինք դիմել են փախուստի։

Նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանության աշխատակիցները ոստիկանության Մաշտոցի բաժին են կասկածանքով բերման ենթարկել Երեւանի բնակիչ 25-ամյա մի քաղաքացու, ով ներկայացվել է Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին եւ քննիչի որոշմամբ՝ ձերբակալվել է։

Ոստիկաններն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ մյուս հանցակցի ինքնությունը պարզելու եւ նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Աղբյուրի տեղեկություններով Է․ Մելքոնյանն աշխատում է «ԳՈՒՇ» ՍՊԸ-ի տնօրեն

դիտվել է 12003 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ո՞վ է ամերիկաբնակ լուսանկարիչ Նարեկ Մտազբաղը

Իրոք հրավիրում եմ էլի, քաղաքապետ տղա եմ. Փաշինյանը մերժեց Սպիտակի քաղաքապետին (տեսանյութ)

Այսօր Լոռու մարզի Լեռնանցք համայնքում բնակարանամուտ է. շահագործման է հանձնվում 8 բնակարան. Փաշինյան ...

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

Երևանում առաջին անգամ կայացավ «Կոկտել» փառատոն

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին