Երևան
12 / Դեկտեմբեր / 2019

Սուր ակնարկ Ռուսաստանին. Ռոբերտ Քոչարյանի «երրորդ ձեռքը»

Lragir.am—ը գրում է․ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ հետապնդումը չի կարող չանհանգստացնել Հայաստանի դաշնակից Ռուսաստանին, հայտարարել է երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը նախօրեին տեղի ունեցած մամուլի ասուլիսում:

Երկրորդ նախագահին անհանգստացնում է այն, որ Ռուսաստանը չի՞ անհանգստանում կամ բավարար չափո՞վ չի անհանգստանում իր գործով, թե՞ երկրորդ նախագահն իր գրասենյակի ղեկավարի միջոցով ակնարկում է, որ Ռուսաստանն անհանգստանալու այլ առիթ կամ պատճառ կունենա, եթե չանհանգստանա Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ տեղի ունեցող զարգացումով:

Այդ իմաստով, արդյոք երկրորդ նախագահը հաղորդագրություն է հղում առ այն, որ, եթե Մոսկվան «հանձնի» իրեն, ինքն էլ կարող է բացել մարտիմեկյան իրադարձությունների ամբողջ պատկերը, այդ թվում այն մասով, որի վերաբերյալ շաբաթներ առաջ տեղեկություն էր հրապարակել Հայկական ժամանակ թերթը: Խոսքը մարտիմեկյան իրադարձություններին օտարեկրյա ստորաբաժանումների եւ ինստրուկտորների ներգրավվածության, գործողությունների պլան պարունակող օտարալեզու փաստաղթղթի առկայության մասին է, որն, ի դեպ, կարծես թե չկա քրգործում:

Ի վերջո, Ռոբերտ Քոչարյանը դեռեւս տարիներ առաջ հարցազրույցներից մեկում է ակնարկել հնարավոր «երրորդ ձեռքի» մասին:

Ի դեպ, այդ իմաստով հատկանշական է, որ գրասենյակի ներկայիս ղեկավարը, որ Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում մամուլի քարտուղար էր, մի առիթով լրագրողների հետ ճեպազրույցում դարձյալ խոսել էր Ռուսաստանի անհանգստանալու պատճառի մասին, նշելով, որ առաջինը Ռուսաստանը պետք է անհանգստանա Հայաստանի հանրության շրջանում ունեցած վարկով: Իսկ այդ հայտարարության առիթը Հայաստանում այդ շրջանում աշխուժորեն քննարկվող մի հայտարարություն էր, որ արել էր ՌԴ Պետդումայի նախագահ Գրիզլովը՝ Հայաստանի ֆորպոստ լինելու մասին: Երբ Ռոբերտ Քոչարյանի մամուլի քարտուղարին հարց ուղղվեց, թե այդ բուռն քննարկումները չե՞ն անհանգստացնում իշխանությանը, հնչեց քաղաքական եւ պետական տեսանկյունից իրապես համարժեք պատասխան՝ որ առաջինը Ռուսաստանը պետք է անհանգստանա Հայաստանի հանրության շրջանում ունեցած իր վարկով: Դա ակնարկ էր, որ պետք է խորհել՝ հրապարակավ հայտարարություններ անելուց առաջ:

Ինչու՞ է տարիներ առաջվա այդ դրվագը հատկանշական: Որովհետեւ, Ռոբերտ Քոչարյանի գործում Ռուսաստանն ունի կամ նրա առաջ է թերեւս հանրային վարկի համար անհանգստության խնդիրը: Ռոբերտ Քոչարյանի աշխույժ պաշտպանությանը նպաստելը ոչ միայն չի ավելացնելու ՌԴ հանրային վարկը Հայաստանում, այլ նվազեցնելու է մնացածը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 37955 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Հայտնի է ոստիկանության ծառայողների կողմից խոշտանգման ենթարկված անձի ինքնությունը․ ՀՔԾ

Ձմեռ պապիկի նամակը ինձ կտաս, բայց մարդու չասես

Հերիք է գալ այս ամբիոն ու միկրոֆոններ ծռել, որպեսզի YouTube-ում հայտնվեք․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ) ...

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

Երևանում առաջին անգամ կայացավ «Կոկտել» փառատոն

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին