Երևան
22 / Օգոստոս / 2019

Ռոբերտ Քոչարյանի տխուր օրինակը. Բակո Սահակյանի հանձնարարությունը ոստիկանությանը

Lragir.am-ը գրում է․ Արցախի նախագահ Բակո Սահակյանը մասնակցել է ոստիկանության կոլեգիայի նիստին, որի ընթացքում քննարկվել է կիսամյակային աշխատանքի արդյունքը: Արցախի նախագահը տվել է նաեւ հետագա աշխատանքի հանձնարարական՝ բնակչության անվտանգության ապահովում, հասարակական կարգի պահպանություն, մարդու եւ քաղաքացու իրավունքների պաշտպանություն, հանցավորության դեմ պայքար:

Արցախում ստեղծված ներքին վիճակի եւ ընտրական ցիկլով պայմանավորված մթնոլորտի ու սպասումների ֆոնին Բակո Սահակյանի հանձնարարականները երեւակվում են առանձնակի լույսի ներքո:

Արցախի նախագահի եւ խորհրդարանի ընտրությանն ընդառաջ առկա է բավականին լարված պայքար ու մթնոլորտ: Ընդ որում, այն պարփակված է առավելապես միեւնույն համակարգի տարբեր տարիներին տարբեր կարգավիճակ ունեցած սեգմենտների միջեւ: Նախագահի պաշտոնի համար պայքարելու են նախկին պաշտպանության նախարարը, նախկին վարչապետը, ԱԽ նախկին քարտուղարը, որոնք համարվում են պայքարի այսպես ասած հիմնական կողմերը: Կլինի՞ այլ նորություն, նախագահի այլ գործունակ թեկնածու, թե ոչ: Ամիսներ դեռ կան, թեեւ հեռանկար չի նշմարվում:

Միաժամանակ, թեժանում է պայքարը նախկին վարչապետի եւ պաշտպանության նախկին նախարարի՝ Արայիկ Հարությունյանի եւ Սամվել Բաբայանի միջեւ: Ակնառու է, որ Սամվել Բաբայանը մեծ խաղադրույք է կատարում հանրային բողոքի վրա, փորձելով դրանով ազդել Արցախի իշխանության վրա եւ ստանալ ընտրությանը մասնակցելու իրավունք:

Բացառված չէ, որ այս շերտը Արցախի նախագահի ընտրության համար պայքարի շերտերից մեկն է եւ կա ավելի վերինը, որտեղ նախկին իշխող համակարգի ավելի լայն մրցակցություն է՝ մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի, նրա գործոնն ակնհայտորեն օգտագործել փորձող ռուսական իշխանական կամ մերձիշխանական շրջանակների, միաժամանակ այդ շրջանակներում մշտապես մերժված Սերժ Սարգսյանի միջեւ: Այդ ամենին բնականաբար ավելանում է այն, որ պաշտոնական Երեւանը թեեւ ուղիղ չի միջամտում ընտրությանը, այդուհանդերձ չի կարող անտարբեր լինել դրա այնպիսի ելքին, որն Արցախն ակնհայտորեն կվերածի Հայաստանի դեմ ռուսական այն շրջանակների քաղաքական մանիպուլյացիաների պլացդարմի, որոնց ձեռամբ «կերտվեց» 2016-ի ապրիլյան ագրեսիան Հայաստանի դեմ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 24228 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Նիկոլ Փաշինյանը լրիվ կտրվել է իրականությունից, փոխանցեք թող նայի այս տեսանյութը

10 պատճառ, թե ինչո՞ւ երեխաները չեն ուզում դպրոց գնալ

Ուժեղացված ծառայություն` Արարատի մարզում (տեսանյութ)

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին