Երևան
24 / Հոկտեմբեր / 2019

Ռոբերտ Քոչարյանի վերջնագիրը Ծառուկյանին եւ Մարուքյանին

Lragir.am—ը գրում է․ Կարծում եմ «կոնսենսուս մինուս մեկ» բանաձեւն արդեն ձեւավորված քաղաքական իրողություն է եւ գործընթացը ավելի կաշխուժանա, ասել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Գոլոս Արմենիի պարբերականին տված հարցազրույցում, խոսելով Հայաստանում նոր իշխանության դեմ ձեւավորվելիք քաղաքական ընդդիմադիր համակարգի մասին:


Այդ համակարգը, ըստ Քոչարյանի, կլինի բազմաբեւեռ, սակայն բեւեռների միջեւ կլինի սերտ գործակցություն: Ըստ նրա, այդ հանգամանքը կբերի նաեւ խորհրդարանական ընդդիմության ռադիկալացման, այլապես նրանք կկորցնեն իրենց ընտրազանգվածը:

 

Երկրորդ նախագահը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին եւ Լուսավոր Հայաստանի նախագահ Էդմոն Մարուքյանին փաստացի զգուշացնում է իր քաղաքական պատկերացումներից դուրս մնալու հետեւանքի մասին:

Ունե՞ն Էդմոն Մարուքյանն ու Գագիկ Ծառուկյանն իրենց քաղաքական պատկերացումը: Ներկայում, երբ լրագրողները նրանց հարց են ուղղում Ռոբերտ Քոչարյանի հետ գործակցության հնարավորության մասին, Մարուքյանը հայտարարում է, թե դա հին Հայաստանն է եւ իրենք դրա հետ գործ չունեն, իսկ Գագիկ Ծառուկյանն էլ հայտարարում է, որ Քոչարյանի հետ կապ չունի, իսկ օրակարգում էլ այդպիսի հարց չկա: Մինչդեռ բաց է մնում հարցը՝ իսկ կլինի՞, թե՞ ոչ: Համենայն դեպս, ԲՀԿ նախագահը չի բացառում, որ կլինի:

Համենայն դեպս, երկու ուժերի վարքագիծը գործնականում հար եւ նման է Ռոբերտ Քոչարյանի վարքագծին, որքան էլ մեկի օրակարգում Քոչարյան չկա, մյուսի համար էլ դա հին Հայաստան է: Նրանք իշխանության հետ հարաբերվում եւ ընդհանրապես քաղաքական վարքագիծը կառուցում են նույն տրամաբանության մեջ: Իսկ այդ դեպքում առավելությունը Ռոբերտ Քոչարյանինն է, որովհետեւ հանրային վերաբերմունքը գործնականում ձեւավորվում է ոչ թե անձերով՝ ինչքան էլ կարող է թվալ, այլ մի շարք գործոնների ձեւավորած բազայով: Իսկ այստեղ, որքան էլ Գագիկ Ծառուկյանի եւ Էդմոն Մարուքյանի համար դա զարմանալի թվա առավելությունն իրենցը չէ, այլ Ռոբերտ Քոչարյանինը

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 34904 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

«Սուտ ասելս ո՞րն է, արտահայտությունների մեջ կոռեկտ եղեք» (տեսանյութ)

Վարչապետ Փաշինյանի առողջական վիճակը մտահոգիչ է (Video)

«Բոհեմ»֊ի ևս մեկ համերգ տեղի կունենա այսօր

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը