Երևան
19 / Օգոստոս / 2019

Հայաստանի անվտանգության նոր ռազմավարությունը. սկսվեց

Lragir.am-ը գրում է․ Հայաստանում հուլիսի 30-ին տեղի է ունեցել ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը: Հայաստանը ռազմավարության փոփոխության ձեռնամուխ է լինում ոչ միայն նոր իշխանության շրջանում: Ռազմավարության փոփոխության անհրաժեշտության մասին դեռեւս 2018-ի հունվարին հայտարարեց Սերժ Սարգսյանը՝ ԱԳՆ անձնակազմի հետ հանդիպմանը, ասելով, որ նախկինի ընդունումից անցել է ավելի քան տասներկու տարի եւ նոր համաշխարհային իրողությունները պարտադրում են ունենալ նոր ռազմավարություն:

Հայաստանի ազգային անվտանգության նախկին ռազմավարությունն ընդունվեց, երբ Սերժ Սարգսյանը դեռեւս պաշտպանության նախարար էր, որը սակայն պատրաստվում էր ՀՀԿ-ն գլխավորելով՝ վերցնել խորհրդարանն ու դառնալ նախագահ:


Դեր ունեցա՞վ նոր ռազմավարությունն այդ հարցում, ասելը բավականին բարդ է, նկատի ունենալով այն, որ այդ ռազմավարությունն ամբողջապես չէ, որ ենթակա է հրապարակման: Մյուս կողմից, 2007-08 թվականների իշխանության ձեւավորման այդ ցիկլում արտաքին քաղաքական-անվտանգային հարցերն ունեցան էական նշանակություն, ըստ այդմ պետք է ենթադրել, որ դրանք իրենց արտացոլումն ունեցան ռազմավարության թե մշակման գործում, թե դրա հետագա ազդեցության հարցում:

Բանն այն է, որ 2007-08 փուլն ուղեկցվում էր ընդդիմության բացակայության եւ ներիշխական սուր պայքարի պայմաններում, երբ Ռոբերտ Քոչարյանը խորհրդարանի մեծամասնության հավակնորդ էր դիտարկում ԲՀԿ-ն, իսկ նախագահի թեկնածու՝ Վարդան Օսկանյանին, հնարավոր է իրեն էլ պատկերացնելով վարչապետի դերում: Ռոբերտ Քոչարյանն այդպիսով ըստ երեւույթին մտադիր էր որոշակի բալանս ձեւավորել Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ՝ Արեւմուտքի համար համակրելի ֆիգուր նախագահ Օսկանյան, ՌԴ համար վստահելի՝ վարչապետ Քոչարյան:

Սակայն Սերժ Սարգսյանին հաջողվեց Ռուսաստանի մոտ ձեւավորել անվստահություն եւ համոզմունք, որ այդ պլանը Հայաստանն Արեւմուտք տանելու պլանն է, ինչի շնորհիվ էլ ապահովեց ՀՀԿ խորհրդարանական առաջին բացարձակ մեծամասնությունը, երբ ՀՀԿ մանդատները բավարարում էին 50+1 պահանջին:

Իհարկե 2008-ին իրադրությունը խառնվեց Տեր-Պետրոսյանի վերադարձով եւ հետագա հայտնի զարգացումներով: Այդուհանդերձ, հետագա տասնամյակը գործնականում մնաց Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան այսպես ասած «պլանային» դիմակայության շրջանակում եւ արտաքին-անվտանգային հարցերը ունեին առանցքային դեր, եւ ինչ որ իմաստով նաեւ ցավալի ու ողբերգական ազդեցությամբ: Տասնամյակն ընդհանուր առմամբ արձանագրեց, որ ազգային անվտանգության ռազմավարությունը կամ բացարձակապես չի համապատասխանում Հայաստանի շահին ու անվտանգությանը, կամ պարզապես «թղթով ամեն ինչ կարգին» է, սակայն դրան նայող չկա՝ բոլորը զբաղված են ոչ թե Հայաստանի, այլ իրենց հարցերով:

Միաժամանակ պետք է նկատի ունենալ, որ հընթացս սկզբունքային փոփոխության էր ենթարկվում նաեւ հարակից միջավայրը, հենց 2008 թվականի ռուս-վրացական պատերազմից, թեեւ Արեւմուտքի հետ սառը հարաբերության միտումներ նշմարվում էին դեռեւս 2007 թվականի Պուտինի մյունխենյան ելույթում:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում  

դիտվել է 15813 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

10 պատճառ, թե ինչո՞ւ երեխաները չեն ուզում դպրոց գնալ

Ուժեղացված ծառայություն` Արարատի մարզում (տեսանյութ)

Ի՞նչ պայմաններում է ապրում Ադրբեջանում հայտնված Արայիկ Ղազարյանի ընտանիքը

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին