Երևան
22 / Հոկտեմբեր / 2019

«Նատալի ֆարմը» կրկին ստվերո՞ւմ է գործում. ՊԵԿ-ը հրաժարվում է մեկնաբանել

«Վագա-ֆարմ» ընկերության հիմնադիր Վահե Վարսանյանը դեղերի շուկայում առկա մի շարք խնդիրների վերաբերյալ երեկ «Հետք» պարբերականում ծավալուն անդրադարձ էր հրապարակել, որում նշել էր, իր բնորոշմամբ, ևս մեկ կարևոր խնդիր:


«Հեղափոխությունից հետո արձանագրվում էր, որ նախկին իշխանության մասը կազմող Սամվել Ալեքսանյանին պատկանող «Նատալի ֆարմ»-ը նույնպես մտել է օրինական դաշտ և աշխատում է հաշիվ-ապրանքագրերով: Այսօր ամեն ինչ վերադարձել է նույն վիճակին. նա աշխատում է, ինչպես աշխատում էր Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանության շրջանում: Սա ազդակ է մյուս ընկերություններին՝ աշխատել նույն ոճով՝ առանց հաշիվ-ապրանքագրերի»,- գրել էր Վահե Վարսանյանը:

168.am-ը խնդրեց ՊԵԿ-ին մեկնաբանել՝ արդյո՞ք «Նատալի ֆարմի» աշխատանքը խնդրահարույց է, և արդյո՞ք ընկերությունը կրկին ստվերում է գործում:

Սակայն ՊԵԿ-ը հրաժարվեց մեկնաբանել: Նաև հրաժարվեցին տրամադրել «Նատալի ֆարմի» հարկային վճարումների ամսական տվյալները՝ հղում անելով դրանց գաղտնիությանը:


«Նատալի ֆարմ» ընկերությունը խոշոր հարկ վճարողների ցանկում է, սակայն խոշոր հարկատուների վճարած հարկերի մասին տեղեկատվությունը հրապարակվում է եռամսյակային կտրվածքով և ստվերային գործունեության միտումներն այնքան էլ ակնհայտ չեն: Առավել ևս, որ կիսամյակային ցուցանիշները դեռևս հրապարակված չեն:

Ամեն դեպքում, այս տարվա առաջին եռամսյակում «Նատալի ֆարմը» վճարել է 1 մլրդ 112 մլն 962 հազար դրամ հարկ, մինչդեռ անցած տարի նույն ժամանակահատվածում ընկերության վճարած հարկերը զգալիորեն քիչ են՝ 822 մլն 613.3 հազար դրամ: Այսինքն՝ այս ընկերության հարկային մուտքերն ավելացել են 27%-ով:

Անցած տարվա կիսամյակի դրությամբ նույնպես «Նատալի ֆարմն» ավելացրել էր վճարած հարկերի ծավալը 1 մլրդ 884 մլն 72.7 հազար դրամ կամ ամսական հաշվարկով միջինում 13%-ով:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 6895 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Հայկական ավանդական ընտանիքի իմ պատկերացումը սա է․ Փաշինյան (տեսանյութ)

«Կանանց տնտեսական հզորացում Շիրակի և Գեղարքունիքի մարզերում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հանդի...

Երևան դարձած իմ Էրեբունի․ երգում է Նիկոլ Փաշինյանը (տեսանյութ)

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը